Հունվար 22, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
12.12.2017 | 16:00

Կանխել ուղեղների արտահոսքը. Խնդիր, թե՞ նպատակ

Օրերս Արցախի պետական համալսարանում ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես եկավ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Վերջինս 20 մենագրության և 500-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, ով դասախոսել է աշխարհի տարբեր հեղինակավոր համալսարաններումՄանասերյանի դասախոսության թեման էր «ՀՀ և ԱՀ տնտեսությունը գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների համատեքստում և ազգային անվտանգության խնդիրները»:

Խոսելով տնտեսական անվտանգության խնդիրների շուրջ՝ գիտնականը նշեց, որ ՀՀ-ում 1990-ից ի վեր ունեցած ռեսուրսների հաշվառում չի կատարվել:  Տնտեսագետը առաջնային է համարում մարդկային ռեսուրսը, որից հետո, համապատասխանաբար, հանքահումքային, արդյունաբերական-արտադրական և ֆինանսական ռեսուրսները:

Կան սպառնալիքներ, որոնք խանգարում են զարգացում ապահովել, և դրանց վնասազերծումը օրակարգային  հարց է: Ըստ Մանասերյանի՝ լուրջ սպառնալիք է բնակչության ծերացումը: Եթե եվրոպական երկրներում դա պայմանավորված է բնակչության երկարակեցությամբ, ինչը սոցիալական  բարենպաստ պայմանների արդյունք է, ապա Հայաստանում /նաև` Արցախում/ դա տեղի է ունենում երիտասարդ և աշխատունակ մարդկանց արտահոսքի հետևանքով: Շռայլությունը, ճոխությունը պետք է սահմանափակել, գտնում է Մանասերյանը՝ շեշտելով, որ պատերազմի կամ չավարտված պատերազմի պայմաններում կարևոր է ազգային մրցակցային առավելությունների բացահայտումը :

Գիտնականն անդրադարձավ նաև Եվրամիության ու Եվրասիական Տնտեսական միության հետ կապված գործընթացներին: Եթե հարցը մերկապարանոց դրվի, թե ինչ կտա Եվրամիության հետ համաձայնագիրը կամ ինչ կարելի է ակնկալել Եվրասիական Տնտեսական  միությունից, ապա պատասխանը բացասական կհնչի: Պետք է ունենալ ազգային ծրագիր, որով հեշտ  կլինի շահել և՛             Եվրամիության, և՛ Եվրասիական Տնտեսական միության ընձեռած հնարավորությունները: Մանասերյանն այս շրջանակում մեջբերեց Թուրքիայի օրինակը: Մեր հարևանն, ի մասնավորի, ունի Կարմիր գիրք, որը Թուրքիայի հարյուրամյա առաջընթացի ռազմավարությունն է: Տասնամյակը մեկ այն քննարկում են գլոբալ մարտահարվերների տեսանկյունից` պարզելու, թե  ինչ անելիքներ ունեն, ուր են հասել այդ նպատակների ճանապարհին և այլն:

Էներգետիկ ռեսուրսների մասին խոսելով՝ տնտեսագետն ասաց, որ Հայաստանն ինքնաբավ է ու մատակարարում է նաև հարևաններին, թեպետ ունեցած պաշարների ընդամենը մեկ երրորդն է օգտագործում: Մինչդեռ, պետք է զարգացնել  բոլոր հնարավորությունները, որովհետև առանձին համայնքների, հատկապես Արցախի համար, ինքնաբավությունը ռազմավարական խնդիր է:  

«Եթե մենք օտարված զգանք պետությունից, ապա ոչ մի բան չի ստացվի, պետք է  դաստիարակել կառավարիչներին: Ոչ բնական մենաշնորհներ կոչվածները չարիք են անկասկած, բայց այդ մենաշնորհները մեր ազգային կապիտալի էական մասն են կազմումԱնկախության տարիներին առևտրային կապիտալ է կուտակվել, և մենք պիտի կարողանանք, սովորեցնել նրանցինչպես աշխատել ու ծառայեն մարդկանց, այսինքն` առևտրային կապիտալը արդյունաբերական կապիտալի վերածելու խնդիր ունենք»,- համոզմունք հայտնեց  Մանասերյանը:

Նշելով, որ Արցախում գտնվելու ժամանակ ինքը հանդիպել է Արցախի նախագահին ու պետնախարարին, գիտնականն իր հիացմունքը հայտնեց Արցախում իրականացվող բարեփոխիչ աշխատանքների հանդեպ:

Գիտնականի խոսքով, փորձագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ տնտեսության մի շարք ճյուղերով, առանձնապես պարենային անվտանգության և էնորգետիկ անվտանգության գիտատար արտադրությունների մասով Արցախն անելիքներ ունի, մասնավորապես, ճիշտ և արդյունավետ օգտագործել ռեսուսները, որպեսզի կանխվի ուղեղների արտահոսքը: Կան կառույցներ ու անհատներ, ովքեր շահագրգռված են գիտատար ճյուղերի զարգացմամբ, և պետք է համադրել ուժերը, ապագայի համար իրատեսական, շատ ավելի հստակ քայլեր նախատեսելու համար:

Առավել մեծ ներուժ կա գյուղատնտեսության ասպարեզում, հատկապես վերամշակող ճյուղերում, որոնք նախորդ տասնամյակների համեմատ` մրցունակության բավարար մակարդակի վրա են գտնվում: Մնում է տեխնիկական չափորոշիչներն ավելի հարմարեցնել եվրոմիության երկրների և եվրասիական տնտեսական միության պահանջների հետ`լավագույնս  օգտագործելու համար այդ մեծ շուկան:

Անշուշտ, մեր ակնկալիքներն ավելի մեծ են, այնուամենայնիվ, երբ համեմատում ենք տարիներ առաջ ունեցածի հետ, նկատում ենք առաջընթացը: Եվ սա է, որ մեզ լավատեսության  հիմքեր է տալիս. վստահ է  անվանի գիտնականը:

 

ԿԻՄ  ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ստեփանակերտ

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /