• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 23, 2018
Ապրիլի 24-ի նախօրեին չի կարելի մասնատել հասարակությունը

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական
12.12.2017 | 16:26

Ռամկավար Ազատական կուսակցության հայտարարություն

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ¸ նույնհետայն¸ իր երկրի դեսպանատունը այնտեղ փոխադրելու Մ. Նահանգների նախագահի որոշումը¸ ինչպեսեւ սպասվում էր¸ ծայրահեղ լարվածության մատնեց ողջ տարածաշրջանը¸ որն արդեն վերջին տասնամյակում գտնվում է անօրինակ խռովահույզ վիճակում եւ դարձել է արյունալի բախումների¸ քանդումների ու բռնագաղթերի թատերաբեմ։ Դոնալդ Թրամփի այդ որոշումը այժմ սպառնում է նոր արյունահեղություններ¸ նոր տառապանքներ բերել տարածաշրջանի ազգաբնակչություններին¸ որոնցից զերծ չեն մնալու նաեւ Միջին Արեւելքի հայագաղութները։

Մեր կարծիքով¸ սպառնալիք է կախված նաեւ Հայկական Երուսաղեմի գլխին¸ ոչ միայն տեղի՝ արդեն խիստ նոսրացած մեր գաղթօջախի¸ այլ մանավանդ՝ Հայոց պատրիարքության¸ Սուրբ քաղաքում նրա դարավոր ներկայության¸ նրա նյութական ու հոգեւոր անգնահատելի հարստությունների գլխին։ Նախագահ Թրամփի որոշումը¸ դրան հետեւելիք իսրայելական իշխանությունների <<կարգադրությունները>> սպառնում են խախտել փխրուն հավասարակշռությունը¸ որ գոյություն ունի Հին Երուսաղեմի միջկրոնական եւ ազգամիջյան համագոյակեցության ասպարեզում¸ խախտելու է դարավոր կարգավիճակները¸ որոնցից տուժելու է Սբ. Հակոբա վանքը¸ մեր մյուս սրբատեղիները։

Այստեղ ավելորդ ենք համարում վերստին հիշեցնել Հայկական Երուսաղեմի դիրքի կարեւորությունը քրիստոնեական երեք մեծ եկեղեցիների մեջ։ Կարեւոր եւ¸ հետեւաբար¸ առավել խոցելի՝ նաեւ իր թույլ պաշտպանվածությամբ։ Ուստի՝ առավել ենթակա արտաքին ոտնձգությունների¸ իրավունքների ոտնահարման։

Նկատի ունենալով այս եւ այլ հանգամանքները¸ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը առաջարկում է Երեւանում ստեղծել արտակարգ լիազորություններով օժտված պետական ու կրոնական կենտրոնական շտաբ¸ պետական ու եկեղեցական ներկայացուցիչների մասնակցությամբ¸ որը կհամակարգի արտաքին ու ներքին բոլոր աշխատանքները ի խնդիր հայկական Երուսաղեմի¸ Հայոց պատրիարքության պաշտպանության¸ իր աշխատանքները համակարգելով առաջին հերթին Հայոց պատրիարքության, հայկական մյուս դավանանքների ղեկավարություններին, ինչպես նաև քրիստոնեական բոլոր եկեղեցիների ու կենտրոնների¸ աշխարհի գլխավոր մայրաքաղաքների հետ։

 

 

Կենտրոնական վարչություն

Երեւան, 12 դեկտեմբեր 2017 թ.



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /