• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 22, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
15.12.2017 | 11:00

Հայաստան-Եգիպտոս տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխում

Հայաստան-Եգիպտոս տնտեսական կապերը սկսեցին ակտիվանալ մեկ տարի առաջ, և այժմ հետադարձ հայացք նետելով կարող ենք ասել, որ 2 երկրների միջև հարաբերությունները բավական զարգացել են ի պատիվ Եգիպտական-հայկական միջկառավարական ժողովի, որը տեղի ունեցավ անցյալ հոկտեմբերին։ Այդ ժողովի ժամանակ ընդունված մի շարք որոշումներից ամենակարևորը հետևյալն էր՝ կազմել և համադրել Հայ-եգիպտական գործարարների միություն։ Այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց Հայ-եգիպտական գործարարների միության նախագահ, «Marckyrl Armeni» ընկերության գլխավոր մենեջեր եգիպտահայ գործարար Էդուարդ Մանուկյանը։

Վերջինս ընդգծեց, որ հայկական կողմից նշյալ միությանն անդամագրվել են 15 գործարարներ, նաև պաշտոնատար անձինք, իսկ եգիպտական կողմից  17 գործարար՝ այդ թվում 3 եգիպտահայեր։ Գալիք հունվար ամսին Երևանում ժողով է նախատեսվում, որի շրջանում պաշտոնական հայտարարություններ կհնչեն։

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանում գործող Հայաստանի զարգացման հիմնադրամը (Մանուկյանը հանդիսանում է Եգիպտոսում Հայաստանի ներկայացուցիչը) զբաղվում է Հայաստան-Եգիպտոս զբոսաշրջության ուղիների զարգացմամբ, Հայաստանում ներդրումների իրականացմամբ, նաև Հայաստանից դեպի Եգիպտոս արտահանումների կազմակերպմամբ, և 2 ուղղություններն էլ հաջող մեկնարկել են։ «Արդեն մի քանի ներդրողներ Հայաստանում զարգացնում են իրենց բիզնես-ծրագրերը, շաբաթական 2 անգամ ուղիղ չվերթներ են իրականացվում Երևան-Շարմ էլ Շեյխ, Երևան-Հուրգադա ուղություններով, որոնցից շատ թվով հայեր են օգտվում։ Սպասվում է, որ գալիք 2018 թվին նշված ուղիղ չվերթների ուղին կերակրի՝ հասնելով մինչև Կահիրե։ 2018-ին նաև նախատեսվում է, որ 2 երկրների միջև կհեշտացվի վիզային ռեժիմը»,- ասաց Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով, Հայստանում եգիպտացի ներդրողին հետաքրքրող ոլորտներից են զբոսաշրջությունն ու IT ոլորտը։ «Հայտնի է, որ Հայաստանն IT ոլորտում զարգացած ու առաջադեմ երկիր է, և եգիպտացիները կարող են մեր մասնագետների նվաճումներից իրենց համար օրինակներ քաղել։ Այս 2 ոլորտների շուրջ մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը նախատեսվում է մոտ ժամանակներում։ Բացի այդ, Եգիպտոսը կարող է օգտվել նաև Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում կիրառվող նոր տեխնոլոգիաներից, մեթոդներից։ Եգիպտոսն այսօր ջրային պաշարների նվազման խնդրի առաջ է, և հայաստանյան փորձը ջրային ոլորտում կարող է գործածական և օգտակար լինեն Եգիպտոսի համար»,- ասաց մեր զրուցակիցն ու հավելեց, որ մեզ՝ հայաստանցիներիս համար Եգիպտոսը նախևառաջ գրավիչ է զբոսաշրջության տեսանկյունից, իսկ Հայաստանից Եգիպտոս կարող ենք արտահանել, օրինակ, հայկական արտադրության սմարթֆոններ, հայկական ժամացույցներ, նաև օրգանական ծագմամբ մթերքներ։

Անդրադառնալով ՀՀ-ում նախատեսվող ներդրումային քաղաքականությանը՝ եգիպտահայ գործարարը ընդգծեց, որ ներդրումներ կարելի նախատեսել զբոսաշրջային ոլորտում՝ մասնավորապես հանգստյան տների կառուցման մեջ, նաև տեքստիլ արտադրության՝ արդեն 2 ընկերություն հետաքրքրություն է ցուցաբերել այս ոլորտի հանդեպ, և բանակցություններ են վարվում։ «Եգիպտոսի համար Հայաստանը կարող է հետաքրքրական լինել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու տեսանկյունից։ Հայաստանը կարող է կապող օղակ լինել Եգիպտոսի և ՌԴ-ի, նախկին ԽՍՀՄ երկրների միջև։ Դեղագործության ոլորտում արդեն ունենք շոշափելի հաջողություններ։ Հայաստանում հնարավոր է հաջողության հասնել նշված ոլորտում, քանի որ դյուրին է արտերկրից սարքավորումներ կամ անհրաժեշ այլ բաղադրիչներ ներկրելը, և իհարկե, Հայաստանում մարդուժի խնդիր չկա, ինչն էլ բավական հեշտացնում է դեղագործական աշխատանքի զարգացումը մեզանում»։

 

Հայ-եգիպտական գործարարների միության ծավալած գործունեության մասին խոսելիս միության նախագահ Մանուկյանը նշեց, որ այն միտված է Հայաստան-Եգիպտոս տնտեսական հարաբերություններում եղած բացը լրացնելուն: Դա իրականություն կդառնա միացյալ ժողովների արդյունքում, որոնք տեղի են ունենալու  բացառապես գործարարների մակարդակով։ 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի 


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /