• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 22, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
15.12.2017 | 16:31

Երեւանցիների 25 տոկոսը վարսակ է ուտում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնը հետազոտություն է անցկացրել պարզելու համար, թե Երևանում մարդիկ ինչ հատիկեղեն են նախընտրում: Ըս հետազոտության, Երեւանում առավել շատ վարսակ են օգտագործում, Երևանում պարենի սպառումը առանձնահատկություն ունի` թռիչքային սպառում կամ որ նույնն է` ամռանը շատ սպառվում է պտուղ-բանջարեղենը, իսկ ձմռան ամիսներին՝ հատիկավորները՝ բրինձ, հնդկաձավար և այլն: Երեւանցիների 25 տոկոսը ուտում է վարսակ, 18 տոկոսը՝ սպիտակաձավար, 9 տոկոսը` բրինձ, 8 տոկոսը՝ հնդկաձավար:

 

 Ըստ հետազոտության, «Ձմռան ամիսներին լոլիկի արժեքը 1500 դրամ է, ամռանը՝ 150-200 դրամ: Ամռան ամիսներին Երևանում շատ օգտագործում են լոլիկ, ձմերուկ, սեխ, տաքդեղ, սմբուկ, կանաչեղեն ու մրգեր: Բայց դրան հակառակ ձմեռային ամիսների ընթացքում նվազում է թարմ պտուղ-բանջարեղենի սպառումը և ավելանում հատիկեղենի սպառումը, քանի որ ամենաէժան սննդի աղբյուր են»: 


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /