• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 23, 2018
Ապրիլի 24-ի նախօրեին չի կարելի մասնատել հասարակությունը

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
16.12.2017 | 13:00

Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների նոր մակարդակը

Դեկտեմբերի 15-ին Իրան-Հայաստան սահմանին՝ Մեղրիում, պաշտոնապես բացվեց ազատ տնտեսական գոտին։ Սա արդյունք է ոչ միայն Հայաստան-Իրան երկարատև բանակցությունների, այլև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ինչը նպաստեց, որ երկկողմ հարաբերություններում պաշտոնական Երևանը խոսի ողջ Եվրասիական տնտեսական միության անունից։ Սա ուժեղացնում է Հայաստանի դիրքերը և միաժամանակ բարձրացնում Իրանի հետաքրքրությունը այս նախագծի հանդեպ։

 

Նկատենք, որ չնայած երկկողմ բարիդրացիական հարաբերույթուններին, հատկապես քաղաքական բնագավառում, առևտրային ապրանքաշրջանառությունը բավական ցածր է՝ կազմելով ՀՀ արտաքին առևտրի ընդամենը 5%: Սա այն դեպքում, երբ ցամաքային սահմանի առկայությունը և երկկողմ բազմաթիվ պայմանագրերը հնարավորություն են  տալիս ազատ կերպով ներմուծել և արտահանել մի շարք ապրանքներ։

 

Երկկողմ առևտրի առյուծի բաժինը շարունակում է մնալ էներգետիկան, Հայաստանը իրանից տարեկան ներմուծում է մոտ 350 մլն խ/մ գազ և դրա դիմաց արտահանում է 1165 մլն․ կվ/ժ․ էլեկտրաէներգիա։ Էներգետիկ այս համագործակցությունը ընդլայնման միտում ունի՝ պայմանավորված 2018թ․ դեպի Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրական ցանցի կառուցմամբ։ Սա հնարավորություն կտա եռապատկել թե՛ գազի ներմուծումը և թե՛ էլեկտրաէներգիայի արտահանումը։

 

Սակայն հասկանալի է, որ էներգետիկ բաղադրիչով բավարարվելը շատ քիչ է հայտարարելու համար, որ երկկողմ համագործակցությունը ստացվել է։ Այս պատճառով  սկսվեց հարաբերությունների նոր որակ, որի հիմքում Մեղրու ազատ տնտեսական գոտու ստեղծումն է, որը կապահովի ոչ միայն մինչև 150 մլն դոլարի ներդրում, այլև կշահագրգռի գործարարներին Իրանում և ԵԱՏՄ ողջ տարածքում սկսելու համագործակցել Հայաստանի հետ համատեղ գործարանների ու կենտրոնների հիմնադրման համար, ինչը հնարավորություն կտա ազատ կերպով արտահանել ապրանքներ թե՛ Իրան, թե՛ Իրանից դեպի Հայաստան ու ապա ԵԱՏՄ շուկա։

 

Այս ծրագրի իրագործումը մոտ 1500 աշխատատեղ կստեղծի Մեղրիում, ինչը ռազմավարական նշանակություն ունի այդ շրջանի համար, որտեղ բարձր է գործազրկության մակարդակը։ Նշենք, որ Մեղրու ազատ տնտեսական գոտին ակտիվ կերպով համագործակցելու է նաև Իրանի տարածքում գործող «Արազ» ազատ տնտեսական գոտու հետ։

 

Ազատ տնտեսական գոտիների շահագործումը հնարավորություն կտա մի քանի անգամ ավելացնել Հայստան-Իրան ապրանքաշրջանառությունը։ 80 միլիոնանոց բնակչությամբ Իրանի հետ առևտուրը կարելի է հասցնել մի քանի միլիարդ դոլարի, եթե գտնվեն համապատասխան ռեսուրսներ և ֆինանսական ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտին նմանատիպ ծրագրի իրականացման լավագույն տարբերակն է։

 

Նշենք նաև, որ Մեղրու ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարած ընկերությունները, որոնք այնտեղ սկսում են իրենց արտադրությունը, ավտոմատ կերպով ազատվում են մի շարք հարկերից՝ ավելացված արժեքի հարկից, շահութահարկից, ակցիզային հարկից, ինչպես նաև մաքսատուրքը վճարելու պահանջից։ Հարկային այս ազատությունը արտադրողներին հնարավորություն կտա դեպի Իրան և հակառակ ուղղությամբ արտահանում կատարել , ինչը շատ ավելի էժան և մրցունակ կլինի նմանատիպ այլ արտադրողների հետ համեմատ։

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /