Հունվար 23, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
17.12.2017 | 12:30

Կայացավ ՌԱԿ «Սպիտակ արքա» շախմատային ակումբի ձմեռային որակավորման օլիմպիադա

 Նոր Նորքի ՌԱԿ «Կարեն Մանվելյան» գրասենյակում դեկտեմբերի 16-ին  տեղի ուենցավ «Սպիտակ արքա» շախմատային պատենական ակումբի ձմեռային որակավորման օլիմպիադայի եզրափակիչ փուլը:

Օլիմպիադան նվիրված էր շախմատային ակումբի ամենակրտսեր, սակայն փայլուն շախմատային ապագա խոստացող սաներից մեկի՝ 5-ամյա Հակոբ Կուշնացյանի հիշատակին, ով ծանր հիվանդության պատճառով անժամանակ լքել էր երկրային կյանքը:

Ներկաներին իր խոսքով ողջունեց ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամ, Նոր Նորք վարչական շրջանի կուսակցության պատասխանատու Հովիկ Օհանյանը: Վերջինս իր խոսքում հատկապես կարևորեց երիտասարդության շրջանում շախմատի տարածման ու շախմատային հմտությունների զարգացմանն ուղղված ակումբի գործունեությունը: Օհանյանի խոսքով, այս փորձառությունը նպաստում է պատանիների մտավոր ունակությունների զարգացմանն ու նոր գիտելիքներ ամբարելուն: Օհանյանը նաև շեշտեց, որ կուսակցության որդեգրած երիտասարդակենտրոն քաղաքականությունը շարունակական բնույթ է կրելու և ուշադրության կենտրոնում է պահելու  «Սպիտակ արքա» շախմատային պատենական ակումբը:

Ձմեռային որակավորման օլիմպիադային իրենց մասնակցությունն էին բերել ակումբի այն 16 սաները, որոնց հաջողվել էր հաղթահարել օլիմպիադայի առաջին փուլը և հայտնվել եզրափակչում: Մրցաշարի հաղթողները երեքն էին՝ Սոֆյա Բարսեղյանը, Սամվել Սարգսյանը և Անահիտ  Շահնուբարյանը,  որոնք էլ զբաղեցրել են համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր հորիզոնականները՝ արժանանալով ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների:

 

«Սպիտակ արքա» շախմատային ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Հովսեփյանը «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց, որ գալիք տարում ակումբը նախատեսում է իր մասնակցությունն ունենալ մի շարք  քաղաքային և հանրապետական մրցաշարերի, որոնք էլ ավելի կբարձրացնեն պատանի շախմատիստների խաղային որակներն ու կկրկնապատկեն հմտությունները: 

 

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /