Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայի՝ Արեւելյան Երուսաղեմում Պաղեստինի դեսպանություն բացելու ցանկության մասին:
«Մենք արդեն հայտարարել ենք Արեւելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի պետության մայրաքաղաք , բայց դեռեւս չենք կարող այնտեղ դեսպանատուն բացել, քանի որ Երուսաղեմը ներկայումս օկուպացված է, բայց Աստծո օգնությամբ մենք այնտեղ դեսպանատան կբացենք», - ասել է Էրդողանը՝ Քարաման քաղաքում խոսելով իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության (AKP) ակտիվիստների առջեւ: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքը:
«Թրամփը հայտարարել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք՝ սիոնիստական ըմբռնմամբ եւ տրամաբանությամբ. « Ես արեցի դա եւ վերջ»: ԱՄՆ այնտեղ է տեղափոխում նաեւ իր դեսպանատունը: Նրանք, ովքեր այս քայլը ձեռնարկել են, չնայած ՄԱԿ-ի որոշմանը, գործել ըստ այս սկզբունքի. «Մենք չենք ճանաչում ձեզ»: Մենք էլ ձեզ չենք ճանաչում», - նշել է թուրք առաջնորդը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-հայտարարեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչում մասին եւ ստորագրեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխվում է Երուսաղեմ: ԱՄՆ-ի որոշումը ողջունեցին Իսրայելում, սակայն այն առաջացրեց աշխարհի բազմաթիվ երկրների բացասական արձագանքը, նախեւառաջ Մերձավոր Արեւելքի եւ Պաղեստինի: