• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 22, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
20.12.2017 | 11:35

Թուրքիան փորձում է մահմեդական աշխարհում առաջնորդ երկիր ձևանալ. Թուրքագետ

Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու որոշումը կսրի Մերձավոր Արևելքի՝ առանց այն էլ լարված իրավիճակը: Այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ հավելելով, որ Սիրիայում, ինչպես նաև ընդհանուր Մերձավոր Արևելքում Արևելյան բլոկին՝ առաջին հերթին ՌԴ-ին և Իրանին, հաջողվեց  համոզիչ հաղթանակի տանել «ԻՊ»-ի և Ասադի դեմ կռվող մյուս ընդդիմադիր խմբավորումների հանդեպ, ինչով էլ պայմանավորված է Պուտինի որոշումը՝ թեկուզ ժամանակավորապես ռուսական զորքերի որոշակի մասը հեռացնել սիրիական ռազմաբազաներից:

Չնայած ռուսական զորքերի որոշակի խմբաքանակ դուրս եկավ Սիրիայից, այնուհանդերձ, թուրքագետի դիտարկմամբ, ՌԴ-ը և Իրանը իրենց ներկայությունը կպահպանեն Մերձավոր Արևելքում։

Ըստ Խուդավերդյանի՝ Թրամփի աղմկահարույց որոշումն առաջին հերթին ուղղված էր պաշտպանելու Իսրայել պետությունը Արևելյան ուժերի հետ հնարավոր առճակատումից։ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իրենք պատրաստակամ են պաշտպանել Պաղեստինի ինքնորոշման իրավունքը և անել հնարավոր ամեն բան, որպեսզի ինքնորոշման իրավունքը կայանա, և Թրամփի հայտնի հայտարարությունը նշանակում է, որ ԱՄՆ փորձում է դրանով իր շահերը պաշտպանել Մերձավոր Արևելքում»,- նշեց թուրքագետը։

Վերջինս, խոսելով Թրամփի հայտարարության վերաբերայլ Թուրքիայի արձագանքի, Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողով հրավիրելու մասին, ընդգծեց, որ Թուրքիան այդպիսով փորձում է մահմեդական աշխարհում առաջնորդ երկիր ձևանալ։ «Պատահական չէ, որ Էրդողանն առաջինը հայտարարեց, որ պատրաստակամ է Ստամբուլում գումարել Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ խորհրդաժողով՝ նախևառաջ փորձելով ցույց տալ, որ ինքը մահմեդական երկրներում առաջնորդող երկիր է։  Սակայն ակնհայտ է, որ մահմեդական աշխարհում առկա են բազմաթիվ հակասություններ, թեկուզ սուննիների և շիաների միջև պայքարը։ Հետևաբար, ցանկանալով մահմեդական աշխարհում առաջնորդի դերում հանդես գալ, Թուրքիան այս համատեքստում պետք է աներ հակաիսրայելական հայտարարություններ հատկապես այն ժամանակ, երբ սրված են ԱՄՆ-Էրդողան հարաբերությունները»,- նշեց մեր զրուցակիցը։

Թուրքագետի դիտարկմամբ, պետք չէ մոռանալ, որ Թուրքիան դեռևս շարունակում է ՆԱՏՕ-ի անդամ լինել, հետևաբար պետք է սպասարկի ՆԱՏՕ-ի շահերը։

 

«ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները բավական լարված իրավիճակում են գտնվում։ Հիշենք Թուրքիայում լրտեսության մեջ մեղադրող ԱՄՆ դեսպանության աշխատակիցների ձերբակալությունը, ԱՄՆ-ում Էրդողանի մտերիմ համարվող Ռեզա Զարաբի դատավարությունըՈւստի, կարող ենք եզրակացնել, որ ԱՄՆ-Թուրքիա, հատկապես ԱՄՆ-Էրդողան հարաբերություններն առաջիկայում էլ ավելի սուր բնույթ կունենան»,- եզրափակեց Մուշեղ Խուդավերդյանը։

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /