• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 22, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
24.12.2017 | 12:05

Էրդողանի «երուսաղեմյան» հռետորաբանությունը. Պ.Ք.

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանությունը այնտեղ տեղափոխելու Դոնալդ Թրամփի որոշման ֆոնի վրա Իսրայելի քննդադատությամբ հանդես գալովՙ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձում է ներկայանալ որպես իսլամական աշխարհի առաջնորդ: Բայց իրականում նա հետապնդում է միանգամայն այլ նպատակներ, կարծում է գերմանական DieWelt թերթի մեկնաբան Բորիս Կալնոկին :

 

«Երուսաղեմը կարմիր գիծ է մահմեդականների համար», հայտարարեց Էրդողանը Թրամփի որոշման հրապարակումից հետո: Տարածաշրջանի մահմեդականների համար եկել է վճռականորեն գործելու ժամանակը, վստահ է Էրդողանը :

 

Նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինը Անկարա կատարած այցելության ժամանակ Վաշինգտոնի որոշումն անվանեց տարածաշրջանն ապակայունացնող գործոն: Իսլամական համագործակցության կազմակերպության Անկարայի գագաթաժողովում եւս Էրդողանը հանդես եկավ Իսրայելի քննադատությամբՙ նրան անվանելով ահաբեկչական պետություն, որը Երուսաղեմը դարձնում է մահմեդականների բանտ: Էրդողանի խոսքերով, «նրանք, ովքեր կարծում են, թե իրենք հրեական պետություն են ստեղծել, վաղը չեն գտնի մի ծառ, որի հետեւում կկարողանային թաքնվել»:

 

Սակայն Իսրայելին Էրդողանի ուղղած սպառնալիքները Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում, ամենայն հավանականությամբ, չեն ունենա որեւէ գործնական շարունակություն: Նույնիսկ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ Թրամփի որոշումը նախօրոք համաձայնեցված է եղել Սաուդյան Արաբիայի հետ:

 

Այնպես է ստացվում, որ Թրամփը զանգահարել է տարածաշրջանի ամենակարեւոր պետության ղեկավարությանը, բայց անտեսել է Թուրքիայի նախագահին, որը համոզված է միջազգային քաղաքական ասպարեզում իր նշանակալիությանը: Հենց միայն տվյալ փաստը շատ բան է ասում Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքի եւ այն բանի մասին, թե Վաշիգտոնն Անկարային ինչպիսի դեր է հատկացնում մերձավորարեւելյան քաղաքականության մեջ:

 

Վերջին տարիներին Իսրայել-Թուրքիա հարաբերություններ փաստորեն գոյություն չեն ունեցել, գրում է DieWelt թերթը: 2010թ. սկսած Էրդողանը հանդես է գալիս հակաիսրայելական կոշտ հռետորաբանությամբ, որպեսզի յուրատեսակ «թուրքական ընկերակցություն» ստեղծի Մերձավոր Արեւելքումՙ փոխանակ շարունակելու Եվրոմիություն ընդունվելու անպտուղ ջանքերը: Սակայն իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու Թուրքիայի ճիգերը ի դերեւ ելան Սիրիայի եւ Լիբիայի քաղաքացիական պատերազմների քաոսում:

 

Էրդողանի հակաիսրայելական եւ հակաամերիկյան մեծադղորդ հայտարարությունների հետեւում առնվազն մասնակիորեն թաքնված են ներքաղաքական բնույթի պատճառներ: 2019 թվականին Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ: Հաղթանակի համար Էրդողանը պետք է ստանա քվեների առնվազն 50 տոկոսը, սակայն վերջին ամիսներին նրա վարկանիշը չի անցնում 47 տոկոսից:

 

Ինչպես ցույց է տալիս նախընտրական վերլուծությունը, ընտրողների 10-20 տոկոսն ասում է, որ Էրդողանն իրենց դուր է գալիս, բայց դուր չի գալիս նրա ստեղծած կառավարման նախագահական համակարգը: Մահմեդականներից շատերի համար կարեւոր են դարձել այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը եւ իրավահավասարությունը: Ամենքը չէ, որ ուզում են իբրեւ պետության ղեկավար տեսնել ամենազոր սուլթանի, պարզաբանում է հոդվածագիրը:

 

Թրամփի որոշումը դատապարտելիս Էրդողանի դրսեւորած կրոնական-քարոզչական տոնը կոչված է ապահովելու նրա ավանդական պահպանողական ընտրազանգվածի պաշտպանությունը, ինչպես նաեւ օգնելու Ազգայնական շարժում կուսակցության համակրանքի ձեռքբերմանը:

 

 

Պ.Ք./ԱԶԳ


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /