• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 24, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
25.12.2017 | 10:33

Արցախից կվերադառնաք այլ մարդ դարձած. TravelBlog

Մերձբալթյան երկրների բլոգերների կողմից ստեղծված TravelBlog.lv նախագիծը դեկտեմբերի 24-ին ներկայացրել է   դեպի Արցախ ճանապարհորդության մասին ֆիլմի անոնսը:

«Եթե հնարավորություն ունենաք այցելել Լեռնային Ղարաբաղ, երբեք մի հապաղեք: Դուք, անշուշտ, կվերադառնաք այլ մարդ դարձած, պարզապես հավատացեք ինձ: Հաճելի դիտում  եւ մինչ հանդիպում Լեռնային Ղարաբաղում », - գրել է TravelBlog նախագծի հիմնադիր Ալեքսանդր Ալիմովը` հայտարարելով ֆիլմի մասին:

Բլոգերը նաեւ հավելաել է, որ ֆիլմը կհայտնվի համացանցում 2018 թվականի հունվարի 10-ին:

 

Նրա խոսքերով, իր թիմի համար Արցախ այցելելու եւ ֆիլմը նկարահանելու պատճառը եղել է Ալեքսանդր Լապշինը, ով  նախկինում գտնվում էր Ադրբեջանում ազատազրկման մեջ  առանց  Բաքվի հետ համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար

 



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /