• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 22, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
26.12.2017 | 10:00

Էներգետիկ հիմնախնդիրները անցնող տարում

2017թ․ ամփոփելու համար հատկապես էներգետիկ ոլորտում պետք է առանձնացնել թերևս այդ բնագավառի կարևորությունը պետության տնտեսական ու քաղաքական համակարգի կայուն գործունեության առումով։ Հայաստանը, որն իր էներգակիրները ներմուծում է դրսից, անվտանգությունն այս բնագավառում ռազմավարական նշանակության խնդիր է, հետևաբար պետության զարգացման կայունությունը կախված է նաև այս ոլորտի շուրջ ընթացող գործընթացներից։

 

 

 

Այս առումով թերևս կարելի է կարևորել մի քանի ուղղություն. առաջին հերթին դա Մեծամորի ատոմակայանի (ԱԷԿ) կյանքի երկարացման գործընթացի սկսումն է, որն  իրականացվում է ռուսական վարկով և «Ռուսատոմ» ընկերության աջակցությամբ։ Այս գործընթացի արդյունքում հնարավոր կլինի երկարացնել ԱԷԿ-ի աշխատանքը ոչ միայն մինչև 2027թ., այլև ևս 10 տարով, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ Մեծամորի ատոմակայանը կգործի ևս 20 տարի։ Այդ ընթացքում հնարավորություն կլինի իսկապես գտնել այլընտրանք, իսկ հաշվի առնելով այս բնագավառում ընթացող համաշխարհային զարգացումները, ապա հաջորդ ռեակտորը կլինի ավելի անվտանգ և մոբիլ, քան ներկայումս գործողները։

 

 

 

Ինչևէ, ատոմակայանը միակ բնագավառը չէ, որտեղ կան փոփոխություններ. Հայաստան-Իրան էներգետիկ հարաբերությունները նոր մակարդակ կարող են ապահովել, եթե 3-րդ բարձարավոլտ էլեկտարահաղորդման գիծը շահագործման հանձնվի։ Սա հնարավորություն կտա եռապատկել գազի ներմուծումը Իրանից և էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից։ Այս պայմանագրի շրջանակում արդեն սկսվել են Երևանի ՋԷԿ-ի երկրորդ բլոկի կառուցման աշխատանքները։ Ընդհանրապես Իրան-Հայաստան էներգետիկ համագործակցությունը աշխատում է իր հնարավորությունների միայն չնչին չափով և զարգացման ու հզորացման մեծ ներուժ ունի, մասնավորապես ՀՀ կարող է տարանցիկ պետություն դառնալ դեպի Վրաստան իրանական գազի տարանցման առումով ևս։

 

 

 

Հայաստանի համար շատ հեռանկարային համարվող վերականգնողական էներգետիկան նույնպես սկսեց աշխատել։ Չնայած նրա տեղը ՀՀ էներգետիկ արդյունաբերության համակարգում շատ չնչին է, սակայն այն զարգացման մեծ ներուժ ունի՝ հատկապես արևային էներգետիկան, որի հզորությունը 1 ք/մ-ի վրա 1.5 անգամ ավելի հզոր է, քան միջինը Եվրոպայում։ Հայաստանը վերջապես, առաջին ընթերցմամբ, ընդունեց օրենք վերականգնողական էներգետիկայի մասին, որը չնայած ամբողջությամբ չի արտահայտում այն սպասումները, որն ունեին մասնագետները, այնուամենյանիվ առաջին փորձն էին կարգավորելու այս բնագավառը, ինչն արդեն իսկ լավ է ու հնարավորություն է տալիս մասնավոր ներդրողներին սկսել ֆինանսավորել նմանատիպ ծրագրեր։ 2017թ․ Հայաստանում արդեն իսկ բացվեցին 3 արևային կայաններ՝ առավելագույն հզորությունը 1Մվտ, սակայն սա գործի միայն սկիզբն է և հուսանք, որ 2018թ․ դրանց թիվը կտասնապատկվի։

 

Հայաստանը հզոր է նաև իր ՀԷԿ-երի համակարգով՝ հատկապես Սևան-Հրազդան և Որոտան ՀԷԿ-երի համալիրներով, որոնց ընդհանուր հզորությունը այս պահին կազմում է մոտ 960 Մվտ։ Սակայն այս համակարգը  վերաթարմացման ու հզորացման մեծ հնարավորություն ունի, ինչին հնարավոր է հասնել ներդրումների և նոր տեխնոլոգիանների միջոցով։

 

 

 

 

Անցնող տարին ՀՀ էներգետիկ համակարգի համար կարևոր էր, հատկապես հաշվի առնելով, որ «Տաշիր Գրուպ» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստվում է մինչև 1 մլրդ դոլարի ներդրումներ  կատարել այս բնագավառում, ինչը նշանակում է, որ նշանակում է, որ արդեն 2018թ․ հնարավոր է  նոր փոփոխություններ ու զարգացումներ ի հայտ գան այս կարևորագույն բնագավառում:

 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /