• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Ապրիլի 24-ի նախօրեին չի կարելի մասնատել հասարակությունը

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան
26.12.2017 | 14:01

Այսօր հայ երգահան Արմեն Տիգրանյանի ծննդյան օրն է

«Ինձ համար մի բան պարզ է, որ հայկական օպերան չպետք է կրկնի եվրոպականը, պետք է լինի ինքնատիպ, ազգային, ժողովրդին սիրելի և հասկանալի»

Արմեն Տիգրանյան

 

Հայտնի երգահան, խմբավար Արմեն Տիգրանյանը ծնվել է 1879թ․-ի դեկտեմբերի 26-ին մշակութային Ալեքսանդրապոլ քաղաքում։ Մանուկ հասակից ծնողները նկատել են նրա հակումը դեպի երաժշտությունը, նա նվագում էր ֆլեյտա, մասնակցում էր դպրոցական համերգներին որպես փողային նվագախմբի անդամ։ Արդեն 1894թ․-ին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Թիֆլիս, ընդունվել և 1902թ․-ին ավարտել է տեղի երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և երաժշտության տեսության դասարանները։ Նույն ընթացքում Տիգրանյանը դասեր է վերցրել Մակար Եկմալյանից։

Շուտով Տիգրանյանը տեղափոխվում է Ալեքսանդրապոլ, տեղի մասնագետներից կազմավորում է դպրոցական և ժողովրդական քառաձայն երգչախմբեր։ Այս երգչախումբը բավականին մեծ հաջողությունների հասավ, շրջագայություններ ունեցավ Բաքվում, Կարսում, Թիֆլիսում և այլուր։ Այս ժամանակաշրջանի հետ է

կապված նրա ստեղծագործական վերելքի սկիզբը։ 1908թ․-ին Տիգրանյանն սկսել է գրել իր փառահեղ «Անուշ» օպերան, որի առանձին հատվածներ բեմադրվեցին Թիֆլիսում 1908թ․-ին, իսկ ամբողջական բեմադրությունը տեղի ունեցավ Ալեքսանդրապոլում 1912թ․-ին։ Բեմականացումն իրականացվել է սիրված դերասանների մասնակցությամբ: Երաժշտական խումբը բաղկացած էր 12 երաժիշտներից: Մասնակիցները բոլորը դպրոցական երեխաներ էին, ում անձամբ Տրգրանյանն էր դասավանդել: Հետագայում «Անուշ» օպերան բեմադրվեց նաև Երևանում, Մոսկվայում և այլուր։

«Կոմպոզիտորի՝ մշակած և լրացրած «Անուշ» օպերան ձեռք է բերել նոր գույներ և նոր հմայք, որն ունկնդիրները գնահատեցին ըստ արժանվույն: Այդ օպերան Մոսկվայում տեղի ունեցած հայկական արվեստի տասնօրյակի զարդն էր»

Վալերիա Բարսովա

 

1913թ․-ից սկսած Տիգրանյանը բնակվել է Թիֆլիսում։ Այստեղ 1912-1921թթ․-ին մասնակցել է Հայոց երաժշտական ընկերության աշխատանքներին, դասավանդել է Հովնանյան դպրոցում։ Կոմպոզիտորը Թիֆլիսում բնակության տարիներին գրել է ևս մի քանի ստեղծագործություններ։ Դրանց շարքում էին այժմ մեծ հանրայնություն վայելող «Լեյլի և Մեջնուն» դրամայի երաժշտությունը, «Արևելյան պար»՝ սիմֆոնիկ նվագախմբի երաժշտությունը և այլն։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Տիգրանյանը գրել է հիմնականում հայրենասիրական երկեր, «Պարային սյուիտ»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, և պատմա-հայրենասիրական «Դավիթ Բեկ» օպերան, որը նոր քայլ էր ազգային օպերային արվեստում։ «Դավիթ Բեկ» օպերայի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1950թ․-ին՝ կոմպոզիտորի մահվանից հետո՝ Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Արմեն Տիգրանյանը կյանքից հեռացել է 1950թ․-ի փետրվարի 10-ին, թաղված է Երևանի կոնտրոնական Գերեզմանոցում։ Նրա անունով են կոչվել փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանում և Գյումրիում, Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվել է նրա հուշարձանը, Գյումրիում գործում է նրա տուն-թանգարանը։

Տիգրանյանն իր անձնվեր գործունեության համար արժանացել է ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչի կոչումներին։

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /