• USD 480.13
  • GBP 670.45
  • EUR 587.25
  • RUB 7.74
  • GEL 196.17
Ապրիլ 23, 2018
Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը

 

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
26.12.2017 | 14:04

Ամանորյա ցուցահանդես՝ կազմակերպված ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» ակումբի կողմից

ՌԱԿ Շիրակի մարզային կազմակերպության «Փանոս Թերլեմեզյան» ակումբում ներգրավված ստեղծագործող երիտասարդները սույն թվականի դեկտեմբերի 23-ին Գյումրու Երիտասարդական պալատում կազմակերպել էին ամանորյա թեմայով ցուցահանդես-վաճառք: Միջոցառմանը ներկայացված էին «Փանոս Թերլեմեզյան» ակումբի անդամները, ԵԳՊԱ ԳՄ չորորդ կուրսի ուսանողուհի, գրող-նկարիչ Անի Խաչատրյանի «Շատակեր Ձմեռ պապիկը» հեքիաթների գիրքը, ակումբի ատենապետ, ժանեկագործ Ռոզա Արտոյանի, խեցեգործ Արաքս Ասատրյանի   աշխատանքները,  Կարինե Պետրոսյանի ձեռագործ փափուկ խաղալիքները և այլն:

 

   Միջոցառմանը ներկա էին նաև ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետ ընկեր Կարեն Կակոյանը և ՌԱԿ Եգիպտոսի շրջանակային վարչության անդամ Էդուարդ Մանուկյանը:

    Վաճառքից գոյացած հասույթով ակումբի անդամները Գյումրու մի քանի  մանկատների և անապահով ընտանիքների երեխաներին ամանորյա նվերներ են գնելու:

   Միջոցառման առանցքային ծրագրերից մեկն էլ երիտասարդ գրող, նկարիչ Անի Խաչատրյանի գրքի շնորհանդեսն էր: Գրքի տպագրությունը հովանավորել էր ՌԱԿ «Փանոս Թերլեմեզյան» ակումբը: Գրքում երկու հեքիաթ է՝ հեղինակի նկարազարդմամբ: Շնորհանդեսին ներկա էին հեղինակի հարազատները, ընկերները, գրողներ և արվեստասեր մարդիկ:

   Միջոցառումը վարում էր «Փանոս Թերլեմեզյան» ակումբի անդամ Հռիփսիմե Բարխուդարյանը: Իրենց կատարումներով հանդես եկան «Փանոս Թերլեմեզյան» ակումբի անդամները, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներ թավջութակահար Միքայել Պետրոսյանը և քանոնահարուհի Ասյա Հովհաննիսյանը, Գոհար երաժշտանոցի սան, դաշնակահար Խորեն Հովհաննիսյանը: Երաժշտական կատարումով հանդես եկավ Գյումրու Հայորդաց տան երգչախումբը՝ Սոնա Զարաֆյանի ղեկավարությամբ:

   Շնորհավորական խոսքով հանդես եկան ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի համակարգող Հովիկ Կարապետյանը, գրքի խմբագիր, Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի գրական ստուդիայի ղեկավար, բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը, գրող Արա Արթյանը, արձակագիր Շնորհիկ Շահինյանը, Անիի գրչընկերներ Լաուրա Հարությունյանն ու Սոնա Հակոբյանը:

   Միջոցառումն անցավ ուրախ տոնական տրամադրությամբ:

      Ակումբը իր երախտիքի խոսքերն է հայտնում Գյումրու երիտասարդական պալատին՝ ի դեմս տնօրեն Լիլիթ Մակարյանին, հյուրընկալ վերաբերմունքի և աջակցության համար և բոլոր գնորդներին՝ բարեգործությանը մասնակցելու համար:

 

 

Սոնա Հակոբյան

 

ՌԱԿ «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամ, ԵԹԿՊԻ ԳՄ ուսանողուհի, բանաստեղծուհի

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /