• USD 480.13
  • GBP 670.45
  • EUR 587.25
  • RUB 7.74
  • GEL 196.17
Ապրիլ 23, 2018
Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը

 

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
28.12.2017 | 12:00

Երջանկացանք երջանկացնելով․ Արմավիր քաղաքում տեղի ունեցավ բարեգործական տոնավաճառ

Կյանքում ամենամեծ բախտավորությունը, որը տրվել է մարդուն, երջանկացնելով երջանկանալու ունակությունն է։

 

Անապահով ընտանիքների երեխաների թեման այն թեման է, որով շատերն են հետաքրքրվում, մտահոգվում և ցանկանում օգնել նրանց։ Այդ ընտանիքների երեխաներից շատերը այսօր սովորում են գիշերօթիկ դպրոցներում, որոշ ծնողներ, ի զորու չլինելով նրանց պահել, հանձնել են մանկատներ։

Երբ տանը նստած տաք թեյ ենք ըմպում, հիշում եմ տատիկիս խոսքը <<Թող Աստված հասնի ավելի նեղերին ու կարիքավորներին>>։

Այդպիսի ընտանիքներով մտահոգվող մարդիկ բաժանվում են երկու խմբի

Մարդիկ կան, որոնք տանը նստած աղոթում են այդ երեխաների ներկայի և ապագայի համար, ցանկանում են, որ նրանց բոլոր նպատակները կատարվեն։

Մարդիկ էլ կան, որոնք չեն կարողանում տանը հանգիստ նստել և վայելել ամանորյա հաճելի հանգիստը այն ժամանակ, երբ բազմաթիվ երեխաներ լացելով են դիմավորելու նոր տարին։ Վերջինները  շտապում են ինչ որ բանով նրանց օգտակար լինել։

2017 թվականի դեկտեմբերի 26-ին Արմավիրի  ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամներով կազմակերպեցինք բարեգործական տոնավաճառ, որի հասույթը ուղղվելու է Արմավիրի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի սաների  օրը տոն դարձնելուն։  Մեկ ամսից ավելի մենք անհամբերությամբ պատրաստվում և սպասում էինք տոնավաճառին, կարծես մեր ամանորը այս տարի դեկտեմբերի 26-ին էր լինելու։

Մեզ համար խոչընդոտ չհանդիսացավ ո՛չ ցուրտը և ո՛չ էլ սովորականից շուտ իջնող երեկոն, որը հատկանշական է դեկտեմբերին։ Մեզ ջերմացնում էր այն հանգամանքը,  որ մենք կերտում էինք ժպիտ, որը պատկանելու է մանուկներին, մանուկներ, որոնք առանց այն էլ հազվադեպ են ժպտում։

Հարկ է նշել, որ մեր ընկերներից  շատերը գտնվում էին ուսումնական քննական շրջանում և անգամ այդ հանգամանքը չխանգարեց, որ նրանք տոնավաճառին մոտենան ամենայն լրջությամբ։ Բարեգործական տոնավաճառի բոլոր տոնական խաղալիքները եւ քաղցրավենիքները պատրաստված են եղել բացառապես Արմավիրի ՌԱԿ Երիտասրդական ակումբի երիտասարդների ձեռքերով:

Արմավիր քաղաքի բնակիչները, որոնք ամանորյա եռուզեռի մեջ էին, անտեսեցին իրենց հոգնածությունը, եկան և հետաքրքրվեցին, գնումներ կատարեցին։ Մեր խմբի նկարիչները անցնող դարձող երեխաների դեմքներին նկարում էին ամանորյա գեղեցիկ պատկերներ:

Գնորդներին ամենաշատը ուրախացնում էր մի փաստ նրանք գնումներ կատարելով դառնում էին նաև բարեգործական ծրագրին աջակցող։

Հետգրություն Մենք երջանիկ ենք առավել քան երբևէ, քանզի  կարողացանք Արմավիր քաղաքում կերտել մի օր, որը  երբեք չի մոռացվելու և իսկապես կարող ենք փաստել, որ մենք երջանկացանք երջանկացնելով։

 

 

Տարոն Լուկաշին

 

 



    Լրահոս
    Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /