• USD 480.13
  • GBP 670.45
  • EUR 587.25
  • RUB 7.74
  • GEL 196.17
Ապրիլ 24, 2018
Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը

 

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Պատմության այս օրը, Հայաստան
31.12.2017 | 15:26

1990 թ. դեկտեմբերի 31-ին Գարրի Կասպարովը դարձել է շախ­մա­տի աշ­խար­հի չեմ­պի­ոն

Հայ գրոյստմայստերների շարքում իր անջնջելի տեղն ունի հայ-հրեական ծագում ունեցող Գարրի Կասպարովը։ Ծնվել է նա 1963թ․-ի ապրիլի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Կիմ Վայնշտեյնի ընտանիքում։ Վերջինս հրեա էր, իսկ Գարիի մայրը՝ Կլարան, հայ։ Կասպարովի ընտանիքը վաղուց էր բնակվում Բաքվում, նրա պապն աշխատում էր որպես կոմպոզիտո, խմբավար և առհասարակ, նրա հայրական կողմը երկար ժամանակ մի քանի ճյուղերով զբաղվում էր երաժշտությամբ։

Գարրին չընտրեց այդ ոլորտը։ Նրանց տանը հաճախ էին ծնողները շախմատ լուծում մենատարբեր թերթերում ու ամսագրերում։ Այս հանգամանքը հիմք հանդիսացավ մանուկ Գարրիի համար՝ շախմատով հետաքրքրվելու։ 5 տարեկան հասակում հերթական մի շախմատային խնդրի լուծումը տալուց հետո հայրը հասկացավ․, որ Գարրիին անհրաժեշտ է ավելի մոտիկից ծանոթացնել շախմատային գաղտնիքներին։ Արդեն 7 տարեկանից ապագա շախմատիստը սկսեց կանոնավոր կերպով հաճախել շախմատի դասընթացների Բաքու քաղաքի պիոներ պալատում։ Շուտով մահացավ նրա հայրը և այդուհետ մայրը դարձավ Գարրիի հիմնական ուղեկիցը շախմատային կարիերայում։

Մոր որոշմամբ և հարազատների համաձայնությամբ 12 տարեկան հասակում Գարրիի Վայնշտեյն ազգանունը փոխվեց Կասպարովի։ Սա արվում էր անտիսեմիտիզմի ազդեցությունից խուսափելու համար։

Գարրի Կասպարովի շախմատային կարիերայի սկիզբը նշանավորվեց Վիլնյուսի պատանեկան առաջնությունով, որտեղ նա ծանոթացավ ապագայում իր մարզիչ Ալեքսանդր Նիկիտինի հետ։ Շուտով 1973 թ. օգոստոսին վերջինիս երաշխավորությամբ Կասպարովը դիմեց Միխայիլ Բոտվիննիկի շախմատային դպրոց և ընդունվեց, ստացավ կրթաթոշակ։

 

1974 թ.-ին Մոսկվայում Պիոներ պալատների մրցաշարում Գարրին հաղթեց գրոսմայստեր Յուրի Ավերբախին։ Երկու տարի անց հաղթեց ԽՍՀՄ պատանիների շախմատի առաջնությունում։ Շուտով փոխվեց Կասպարովի մարզիչը՝ կախված բնակության վայրերի անհամատեղելիության հետ։ Մարզիչը դարձավ բաքվեցի հայազգի վարպետ Ալեքսանդր Շաքարովը։ Այս տարում հենց սպորտկոմիտեի պնդումով Կասպարովը մեկնեց կադետների աշխարհի առաջնություն և կիսեց երրորդ տեղը։ 1977 թ.-ի սկզբին Կասպարովը դարձյալ հաղթեց երկրի պատանեկան առաջնությունում։ Ունեցավ նաև ևս մի քանի հանդիպումներ։

1978 թ.-ի հունվարին նա Մինսկում հաղթեց Սոկոլսկու հուշամրցաշարում և արժանացավ շախմատի սպորտի վարպետի կոչում։ Վարպետի նորմին նա հասել էր արդեն ավարտից հինգ տուր առաջ, իսկ վերջին տուրում հաղթեց Անատոլի Լուտիկովին։ Նույն տարվա հուլիսին Դաուղավպիլսում կայացած առաջնությունում նա զբաղեցրեց առաջին տեղը, իրավունք ստացավ առաջին անգամ հանդես գալու ԽՍՀՄ առաջնությանը։ 1979թ.-ի ապրիլին շախմատիստը մասնակցեց Բանյա-Լուկայում կայացած մրցաշարին։ Միխայիլ Բոտվիննիկի պնդմամբ Կասպարովին թույլ տվեցին մասնակցել մրցաշարին առանց վարկանիշի առկայության։ Արդյունքում Կասպարովը գրավեց առաջին տեղը՝ ապահովելով ընդհանուր հաղթանակ ավարտից երկու տուր առաջ։

 

Բանյա-Լուկեում Կասպարովը ստացավ առաջին գրոսմայստերական միավորը։ Բաքու վերադառնալուց հետո Կասպարովին ընդունեց Հեյդար Ալիևը, ով այդուհետ սկսեց հովանավորել Կասպարովին

1980թ․-ի Բաքվի մրցաշարում Կասպարովը կատարեց գրոսմայստերի նորմը։ Նա զբաղեցրեց առաջին տեղը։ Ապա հաղթեց Դորտմունդում կայացած պատանիների Աշխարհի շախմատի առաջնությունում։ Այս տարի Կասպարովը նաև ավարտեց միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով։

1981 թ.-ի սկզբին ԽՍՀՄ հավաքականների խաղամրցաշարում Կասպարովը խաղաց պատանեկան հավաքականի առաջին խաղատախտակով։ Խաղատախտակին նա գրավեց առաջին տեղը։ Նույն տարում Մոսկովյան Միջազգային մրցաշարում Կասպարով Սմիսլովի և Պոլուգաևսկու հետ կիսեց 2-ից 4-րդ տեղերը։ Արդեն դեկտեմբերին տասնութամյա Կասպարովը ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը կիսեց Լև Պսախիսի հետ՝ դառնալով ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատի չեմպիոնը։ 1990 թ․-ին արդեն ԽՍՀՄ չեմպիոն Գարրի Կասպարովը աշխարհի չեմպիոնության պայքարում հաղթեց Կարպովին և ոսկերչական Կառլոֆ ֆիրման նրան նվիրեց ադամանդակուռ թագ՝ 1118 հատ սև ու սպիտակ ադամանդներով: Շուտով, սակայն, աշխարհի չեմպիոնը որոշեց վաճառել թագը և գումարը փոխանցել հայ փախստականներին, ովքեր Ղարաբաղյան հակամարտության տարիներին մազապուրծ կերպով դուրս էին գալիս Բաքվից ու հարակից քաղաքներից: Առաջին գնորդ-թեկնածուն մի արաբ շեյխ էր, որը շուտով անհետացավ։ Փախստական հայերն անհամբեր սպասում էին այդ օգնությանը, գնորդն այլևս չկար։ Թագն այդ օրերին գնեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը։

Կասպարովն, առհասարակ, այն տարիներին, այժմ ևս մեծ ուշադրություն է դարձնում հայության խնդիրներին։ 2015 թ․-ին՝ Հայոց մեծ եղեռնի 100-ամյակի առթիվ իր կատարած հայտարարության մեջ, Գարրի Կասպարովը վերջինս համեմատեց 1990 թ․-ին տեղի ունեցած Բաքվի կոտորածների հետ:

 

«Ինչպես ցանկացած մեծ չարագործություն, դժվար է առերեսվել դրա հետ, սակայն դա պետք է անել: Չարիքն աճում է, երբ մենք հրաժարվում ենք դիմագրավել նրան և մենք պետք է բավարար քաջություն դրսևորենք, չարիքն իր իրական անունով կոչելու, հատկապես այս դեպքում, որը 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների նախամայրն է»

 

Կասպարովն արժանացել է բազմաթիվ կոչումների ու պարգևների։ Ստորև ներկայացվում են դրանք․

1980թ.՝ շախմատի միջազգային գրոսմայստեր:

1980թ.՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող:

1982թ.՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող:

19822.` շախմատային Օսկարի դափնեկիր:

1985թ.՝ Խորհրդային Միության սպորտի վաստակավոր արտիստ:

1985թ.՝ շախմատային Օսկարի դափնեկիր:

1986թ.՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող:

1988թ.՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող:

1988թ.՝ Խորհրդային Միության շախմատի չեմպիոն:

1995թ.՝ շախմատային Օսկարի դափնեկիր:

2001թ.՝ շախմատային Օսկարի դափնեկիր:

2004թ.՝ Ռուսաստանի Դաշնության շախմատի չեմպիոն:

2005 թ․-ին Կասպարովը հայտարարեց իր շախմատային կարիերայի ավարտի մասին և սկսեց հանդես գալ որպես ընդդիմադիր ուժ: Այդ շրջանից սկսած

Կասպարովը հանդիսացել է Համառուսաստանյան քաղաքացիական կոնգրեսի համանախագահ, Ռուսաստանի Դաշնության ազգային ասամբլեայի պատգամավոր, 2008թ.-ին՝ Միացյալ ժողովրդավարական «Համաձայնություն» շարժման դաշնային բյուրոյի անդամ։ Աշխարհահռչակ շախմատիստը ամուսնացած է եղել երեք անգամ և ունի երեխաներ երեք կանանցից էլ՝ երկու աղջիկ, մեկ տղա:



    Լրահոս
    Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /