• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Ապրիլի 24-ի նախօրեին չի կարելի մասնատել հասարակությունը

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
04.01.2018 | 13:44

Իրանական «գարնան» հետքերով

 Հարևան Իրանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, իսկ ավելի ճիշտ բողոքի ակցիանները և ցույցերը, դարձել են աշխարհի բոլոր լրատվամիջոցների քննարկման հիմնական թեման։ Այն նշանակալից լուր է նաև Հայաստանում, քանի որ Իրանում տիրող իրավիճակն այսպես թե այնպես ազդում է նաև մեզ վրա, ուստի   կարևոր է հետևել ու հասկանալ, թե հատկապես ինչ բնույթ են կրում այս գործողությունները և ինչ թափ կհավաքեն։

 

Ըստ հավաստի տեղեկությունների՝ որպես տնտեսական բողոքի ցույցեր մեկնարկած ակցիանները՝ պայմանավորված գների բարձրացմամբ, երիտասարդության շրջանում գործազրկության բարձր մակարդակով և տեղական արժույթի՝ ռեալի գնանկմամբ, վերածվեցին նաև քաղաքական դիմադրության։ Հավաքվածների պահանջներից էր նաև գործող նախագահ Ռուհանիի և հոգևոր առաջնորդ Խամենեիի հրաժարականը։

 

Տնտեսական խնդիրներից առաջացած բողոքի գործողություններին քաղաքական ուղվածություն տալու փորձերը շատ մասնագետների ստիպեցին պնդելու, որ տեղի ունեցողը ֆինանսավորում և կառավարվում է դրսից և նպատակ ունի թուլացնել Իրանի ներքաղաքական կայունությունը, հետևաբար նվազեցնել նրա դերը տարածաշրջանում։ Արևմտյան մամուլը արագորեն արձագանքեց այս ամենին՝ այն բնութագրելով որպես «իրանական գարուն», հավանաբար հույսով, որ սկսված իրադարձությունները կարող են հանգեցնել այդ պետությունում իշխանությունների փոփոխության։ Ըստ որոշ տեղեկությունների՝ հնարավոր է, որ Իրանը ապակայունացնելու փորձերը կառավարվում են Ադրբեջանի տարածքից։

 

Նկատենք սակայն, որ Արևմտյան և հատկապես իսրայելական մամուլը իրանական իրադարձությունները նկարագրելիս շատ հաճախ ցանկալին իրականության տեղ է դնում և փորձում համոզել, որ տեղի ունեցողը կհանգեցնի Իրանում այաթոլլական համակարգի վերացմանը։ Մեր ունեցած տեղեկություններով, չնայած բողոքի գործողությունների տարածվածությանը, այն չունի զանգվածային աջակցություն Իրանի բնակչության շրջանում և վերջին օրերին նկատվում է ցույցերի ինտենսիվության մարում։

 

Ստեղծված իրադարձությունները պետք է դիտարկել առաջին հերթին Հայաստանի շահերի տեսանկյունից. հստակ է, որ մեզ հարկավոր է կայուն և խաղաղ Իրան։ Բացի այդ, տեղի ունեցող իրադարձությունները կարող են վտանգել հայ-իրանական բարիդրացիական հարաբերությւոնները, որոնք Հայաստանի համար ռազմական-անվտանգային նշանակություն ունեն։ Նման նշանակությունը պայմանավորված է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական այն հարաբերությունների մակարդակով, որը ձևավորվել է երկու երկրների միջև Հայաստանի անկախացումից ի վեր։

 

Իրանում գործող քաղաքական համակարգը միշտ էլ չեզոք դիրքորոշում է ցուցաբերել Արցախյան հիմնահարցում, ինչը կարևոր անվտանգային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար։ Վերջին տարիներին ակտիվ կերպով աճում է երկկողմ տնտեսական ու նաև քաղաքական հարաբերությունների մակարդակը, ու իրանական շուկան թեկուզ դանդաղ, սակայն բացվում է հայկական ապրանքների համար։ Իրանը կարևոր է նաև Հայաստանի համար որպես տրանզիտ պետություն. մեր արտահանման 15-20% իրականացվում է այս տարածքով։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախը իրար հետ ունեն մոտ 120 կմ սահմանային գիծ Իրանի հետ, ինչը մեր հարավային հատվածի կայունության գլխավոր երաշխքին է։

 

 

Հայաստանի համար կարևոր է, որ գործող քաղաքական համակարգը Իրանում շարունակի գործել, քանի որ այն առավել հասկանալի է և ընդունելի հայկական կողմի համար։ Հայաստանի կառավարությունը պետք է հայտնի իր աջակցությունը այդ պետությունում գործող քաղաքական իշխանությանը և հանդես գա որպես այդ երկրում կայունության և խաղաղության պահպանման կողմնակից ։  

 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /