• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
04.01.2018 | 16:16

Ամանորյա ուրախ համերգային ծրագրեր՝ Ազատության հրապարակում

«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Ազատության հրապարակում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել են հետաքրքիր և ուրախ տոնական համերգային ծրագրեր:

 

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունվարի 1-ին մայրաքաղաքի բնակիչներն և հյուրերն ականատես են եղել «Շնորհավոր 2018» տոնական ծրագրին, որի ընթացքում ներկաների ուրախ ժամանցն ապահովել են հանրահայտ երգիչ-կատարողները, իսկ պարային տրամադրությունը՝ ճանաչված DJ-ները: Համերգային ծրագիրն ուղեկցվել է դիմակահանդեսով:


Հունվարի 2-ին Ազատության հրապարակը վերածվել էր մանկական հարթակի: «Հեքիաթային Երևան» խորագիրը կրող տոնական միջոցառմանը ելույթ են ունեցել մի շարք միջազգային մրցույթների մասնակցած և հաղթած պատանիները:


Հունվարի 3-ին էլ «Ամանորը Երևանում» համերգային ծրագիրն ունկնդրելու նպատակով Ազատության հրապարակ եկածներին տոնական տրամադրություն են պարգևել Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, մշակույթի կենտրոնների և տների սաները:


Ամանորյա տոնական միջոցառումների մասնակիցների բարձր տրամադրությունը վկայում էր, որ երեք օր անընդմեջ շարունակվող համերգային ուրախ ծրագրերն ապահովել են երևանցիների և զբոսաշրջիկների տոնական ուրախ ժամանցը:


Նշենք նաև, որ «Նոր տարին Երևանում 2018» ծրագրով նախատեսված միջոցառումները շարունակվելու են մինչև հունվարի 13-ը և եզրափակվելու են համերգային մեծ ծրագրով և տոնական հրավառությամբ:

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /