• USD 481
  • GBP 631.07
  • EUR 562.53
  • RUB 7.62
  • GEL 196.93
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
05.01.2018 | 15:01

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը

Հիսուս Քրիստոսի Ծննդյան  ու Աստվածահայտնության  (Մկրտության) տոները Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից են, որոնք Հայ առաքելական եկեղեցին  նշում է հունվարի 6-ին: Հայ եկեղեցում այն օրացուցային տարվա առաջին տոնն է:

 

 Տիրոջ ծննդյան տոնակատարության առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից: Նախկինում՝ մինչև 4-րդ դարը, բոլոր քրիստոնյաները Քրիստոսի ծննդյան տոնը նշում էին հունվարի 6-ին, սակայն 336-ին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես դարձրեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր, ամենայն հավանակնությամբ  նպատակ ունենալով այդ օրը տոնվող Արևի աստծուն նվիրված հայտնի տոնին հակադրել Քրիստոսի ծնունդը:  

451-ին Քաղկեդոնի ժողովը դեկտեմբերի 25-ը վերջնականապես հաստատել է Հիսուսի ծննդյան օր, թեև Երուսաղեմի եկեղեցին մինչև 549-ը շարունակել է նշել հունվարի 6-ին: Միայն Հայ եկեղեցին է, որ հաստատուն է մնացել հնագույն ավանդույթին և Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը շարունակում է նշել միասին՝ հունվարի 6-ին:

Եկեղեցական  տոնակատարությունը մեզանում մեկնարկում է հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի կամ Խթման սուրբ Պատարագով, որին նախորդում է յոթօրյա պահեցողության ու ապաշխարության շրջանը: Երեկոյան սուրբ Պատարագի ընթացքում հնչում է ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»: Պատարագից հետո պահքը լուծվում է, և սկսվում ուտիքի ու տոնակատարության շրջանը, որը տևում է մինչև հունվարի 13-ը: Այս բոլոր օրերին քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» ավետիսով, որի պատասխանն է՝  «Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:

 

Գլխավոր տոնակատարությունը կատարվում է հունվարի 6-ին՝  սուրբ Պատարագի հանդիսավոր արարողությամբ ու Ջրօրհնեքով: Ջրօրհնեքը նվիրված է Տիրոջ մկրտությանը և ջրի սրբագործման մեծագույն խորհրդին:

 

 

Հունվարի 7-ը, ինչպես և բոլոր Տաղավար տոներին հաջորդող օրերը, մեռելոց հիշատակության օր է, երբ հոգեհանգստյան սուրբ Պատարագից հետո հավատացյալներն այցելում են իրենց հարազատների շիրիմներին:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /