• USD 482.48
  • GBP 643.97
  • EUR 565.61
  • RUB 7.83
  • GEL 197.33
Մայիս 24, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջին Արևելք
07.01.2018 | 09:02

Այս տարի Թուրքիայում Սուրբ Ծնունդը դիմավորում ենք է՛լ ավելի փոքր թվով. Սելինա Դողան

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը թուրքական gazeteduvar.com.tr կայքին տված հարցազրույցում ամփոփել է 2017 թվականին Թուրքիայի կարևոր քաղաքական իրադարձությունները:

Դողանը նկատել է, որ որ անցած 2017 թվականը Թուրքիայում նշանավորվել է որպես ընդդիմության դեմ առավել ինտենսիվ ճնշումների, արդարադատության համակարգի՝ իշխանություններին ծառայեցված լինելու և մի շարք այլ անօրենությունների տարի։

Ըստ հայազգի պատգամավորի՝ գլխավոր քաղաքական իրադարձությունը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումն էր, որն իրականացվեց արտակարգ դրության պայմաններում և չնայած ընտրողների ուղիղ կեսի՝ դրան դեմ լինելուն, փոփոխությունների փաթեթն անցկացվեց:

«Թուրքիան մարդկային առումով կորցրեց իր արժեքները», - tert.am-ի փոխանցմամբ՝ համոզված է Դողանը:

Նա նաև շեշտել է, որ է՛լ ավելի լարված իրավիճակում են հայտնվել կրոնական փոքրամասնությունները, որոնց անվտանգության խնդիրն օր օրի առավել խրթին է դառնում, իսկ հայ ու մյուս քրիստոնյա համայնքների թիվը գնալով նվազում է:

«Այս տարի Սուրբ Ծնունդը դիմավորում ենք է՛լ ավելի փոքր թվով և անվտանգության աշխատակիցների է՛լ ավելի մեծ ներկայությամբ», - եզրփակել է հայազգի պատգամավորը:



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /