Իսրայելական բանակը հրապարակել է 2017 թ. երկրին հասցված հրթիռային հարվածների վիճակագրությունը:
Տվյալները հրապարակվել են բանակի մամուլի ծառայության Twitter- ի էջում:
Նշվում է, որ 43 հրթիռներ են ուղարկվել Իսրայել Գազայի հատվածից եւ Սինայի թերակղզուց:
Վիճակագրության համաձայն՝ իսրայելական զինուժը դեպի Գազայի հատված 59 օբյեկտների ուղղությամբ է հարված արձակել:
Նշվում է, որ տարվա ընթացքում իսրայելական զորքերը առգրավել են 2.87 միլիոն դոլար, որը նախատեսված էր ահաբեկչության ֆինանսավորման համար, եւ առգրավվել է 455 միավոր զենք եւ հայտնաբերել է 42 ստորգետնյա զենք արտադրող արհեստանոցներ:
This is what the IDF's operational activity looked like in 2017 pic.twitter.com/nJqBLrdJ1d
— IDF (@IDFSpokesperson) 7 января 2018 г.