Հունվար 22, 2018
Աշխարհի ձայն, Լրահոս
08.01.2018 | 11:03

Գերմանիայի արտգործնախարարը խոսել է Իրանի հետ բաց երկխոսության անհրաժեշտության մասին

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը «Bild am Sonntag»-ի հետ զրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ է բաց երկխոսություն վարել Իրանի հետ իր տարածաշրջանային դերի եւ հակահրթիռային ծրագրի վերաբերյալ:

«Անհրաժեշտ է բաց եւ լուրջ երկխոսություն վարել տարածաշրջանում Իրանի խնդրահարույց ազդեցության եւ հակահրթիռային ծրագրի մասին», - մեջբերում է MMnews-ը Գաբրիելի  խոսքերը:

Նա հավելել է, որ Թեհրանից այս թեմաների վերաբերյալ կառուցողական ազդանշաններ են պահանջվում:

Գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է, որ անթույլատրելի է Իրանի տեղական անկարգությունները կիրառել ոչ պատշաճ նպատակներով:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2017-ին Գաբրիելը նշել էր, որ Իրանը կատարում է իր պարտավորությունները միջուկային համաձայնագրի շրջանակներում:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /