Հունվար 22, 2018
Աշխարհի ձայն, Լրահոս
08.01.2018 | 14:33

Արեւմուտքը ստուգում է Իրանի ամրությունը

Իրանում ցանկացած խլրտում կարող է իր անմիջական ազդեցությունը թողնել ՀՀ ազգային անվտանգության վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: «Իրանում ցանկացած ապակայունացում բերում է տարածաշրջանում հակամարտությունների սրման նոր օջախների առաջացման: Խոսքը նույնիսկ կարող է վերաբերել ղարաբաղյան խնդրին, երբ տարածաշրջանային անկայունությունն օգտագործելով՝ ադրբեջանական կողմը կարող է առիթից օգտվել և պատերազմ սանձազերծել»:

Ըստ բանախոսի՝ Իրանում վերջին լայնածավալ ցույցերի նպատակը ոչ այնքան հեղափոխությունն ու Իրանի վարչակարգը տապալելն է, որքան ցույց տալը, թե Արևմուտքը կարող է պայքարել Իրանի դեմ:

 

«Արևմուտքի նպատակը ոչ թե Իրան պետության ոչնչացումն է, այլ ընդամենն Իրանում այնպիսի իշխանություն հաստատելը, որը համահունչ կլինի արևմտյան շահերին և չի սպառնա Արևմուտքի ազգային անվտանգությանը: Իրանում ցույցեր հրահրելն ուներ նաև այլ նպատակ. թերևս Ռուսաստանի ու Չինաստանի դաշնակից երկրներին թուլացնելով՝ հետագայում թուլացնել նաև այդ գերտերություններին: Իրանական ցույցերի կազմակերպմանը խառնված է ոչ միայն ԱՄՆ-ը, այլև իսրայելական «Մոսադը», ինչից կարելի է եզրակացնել, որ այդ երկրին ձեռնտու են Իրանի թուլացումն ու իսլամական իշխանության փոփոխությունը: Իսրայելը նպատակ ունի Իրանում իշխանություն փոխելով թուլացնել մահմեդական երկրների միասնությունը: Այդ միասնությունը չի բխում ինչպես Արևմուքի, այնպես էլ Իսրայելի շահերից: Այնպես որ, Իրանում ցույցերի ավարտը ոչ այնքան ավարտ է, որքան մեծ գործընթացի սկիզբ: Արևմուտքը փոձում է հասկացնել, որ Իրանի դեմ պայքարելու է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լծակներով: Միաժամանակ, ակնհայտ է, որ Իրանում հեղափոխություն անելը բավական բարդ է՝ անգամ արևմտյան հատուկ ծառայությունների համար: Ցույցեր հրահրելով՝ արևելյան և արևելյան բլոկները փորձում են ստուգել հակառակորդի ամրությունը»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /