Հունվար 22, 2018
Աշխարհի ձայն, Լրահոս
08.01.2018 | 14:02

Իրանում արգելվել է անգլերեն դասավանդել տարրական դասարաններում

Իրանում արգելվել է տարրական դասարաններում անգլերեն  դասավանդել: Այս մասին  հաղորդում է Reuters գործակալությունըԱյս որոշումը կայացվել է Իրանի բարձրագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հայտարարության առիթովորը կարծում էոր անգլերենի վաղ ուսուցանումը ճանապարհ է բացել Արեւմուտքի «մշակութային ներխուժման համար»:

Բարձրագույն կրթության պետական ​​կոմիտեի ղեկավար Մեհդի Նավիդ Ահդամը նշել էոր անգլերենի թե պետականթե մասնավոր դպրոցների տարրական դասարաններում դասավանդելը «հակասում է օրենքներին եւ նորմերին»:

Սովորաբարիրանական դպրոցներում անգլերենի դասավանդումը սկսվում է միջնակարգ դպրոցում՝ 12-14 տարեկան աշակերտների շրջանումԱյնուամենայնիվորոշ դպրոցներ  տարրական դասարանների ուսումնական ծրագրում ներդնում են օտար լեզուների  ուսուցանում:

 

Ալի Խամենեին արդեն խոսել էր «մշակութային ներխուժման» վտանգի մասին: 2016-ին նա նշել էրոր անգլերենը «տարածվել է ընդհուպ մանկապարտեզներում»: Ուսուցիչներին ուղղված իր խոսքում հոգեւոր առաջնորդը ընդգծել էոր ներկա նախաձեռնությունը հակադրվում է ոչ թե օտար լեզուների ուսումնասիրությանըայլ «երեխաների եւ երիտասարդների շրջանում արեւմտյան մշակույթի խթանմանը»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /