Հունվար 22, 2018
Աշխարհի ձայն, Լրահոս
08.01.2018 | 19:31

Հայաստան-Թուրքիա սահմանին կտեղադրվեն հսկող տեսախցիկներ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այսօր՝ հունվար 8-ին, հայտարարել է Հայաստանի եւ Վրաստանի հետ սահմանները, էլեկտրոնային կառավարման համակարգերով վերազինելու մտադրության մասին:

Թուրք նախարարը ուստիկանական ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է  Իրանի հետ սահմանին «անվտանգության պատ» շինարարության տարածք, որը երեք մետր բարձրություն ունի եւ 144 կիլոմետր երկարություն ունի, եւ նշել է, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում հսկող  տեսախցիկներ կտեղադրվեն Հայաստանի հետ սահմանին: Այս մասին տեղեկացնում է Անադոլու լրատվական գործակալությունը:

 

Սուլեյման Սոյլուն նաեւ ասել է, որ հայ-թուրքական սահմանի երկայնքով  պատի կառուցման մասին դեռեւս խոսակցություններ չկան: 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /