Հունվար 22, 2018
Աշխարհի ձայն, Լրահոս
09.01.2018 | 20:03

Իրանի Գերագույն առաջնորդը ընդունել է քաղաքացիների` խաղաղ բողոքելու իրավունքը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունեն արտահայտելու իրենց դժգոհությունը բողոքի ցույցերի միջոցով, սակայն չպետք է դա շփոթել բռնի գործողությունների հետ:

Ըստ նրա՝ իրադարձությունների վերլուծությունը հանգում է մի կետի, որի համաձայն՝   հարկավոր է առանձնացնել ժողովրդի իրական եւ օրինական պահանջները բռնի շարժումներից:

«Երբ ինչ-որ մարդու զրկում են իր իրավունքներից, եւ նա բողոքում է, կամ եթե  մի վայրում է հավաքվում դժգոհող մարդկանց մի խումբ՝ 100 կամ 500 մարդուց բաղկացածտարբերվում է նրանից, որ ոմանք, օգտվելով առիթից, վիրավորում  են  Ղուրանը, իսլամը, պղծում են դրոշը, հրդեհներ են կազմակերպում», - ասել է Խամենեին, ում խոսքերը հրապարակված են նրա կայքում:

 

Հիշեցնենք, որ Իրանի խոշոր քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Թեհրանում, դեկտեմբերի 28-ին մի քանի օր անընդմեջ սոցիալական բողոքի զանգվածային գործողություններ են տեղի ունեցել, որոնք Իրանի նախագահ Հասան Ռուհանին կապել է երկրում առկա ներքին խնդիրների, ինչպես նաեւ այլ երկրների կողմից ցույցեր հրահրելու հետ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /