Հունվար 23, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.01.2018 | 14:31

Մխիթարյանը կարող է ներառվել UEFA-ի խորհրդանշական հավաքականում

ՈՒԵՖԱ-ն շուտով կհայտարարի 2017 թ. Եվրոպայի լիգաների խորհրդանշական թիմի կազմը: Եվրոպական ֆուտբոլային միությունների ասոցիացիաների կայքում քվեարկությունը կավարտվի հունվարի 10-ին:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ներառվել է լավագույն տասնհինգ կիսապաշտպանների ցանկում, որոնք հավակնում են դառնալ խորհրդանշական թիմի անդամներ:

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, իսպանացի դարպասապահ Դեւիդ դե Խեան եւ էկվադորցի պաշտպան Անտոնիո Վալենսիան եւս հավակնում են ներառվել ՈՒԵՖԱ-ի թիմում:

 

Ավելի քան 8 միլիոն մարդ արդեն մասնակցել է քվեարկությանը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /