• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 22, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս
10.01.2018 | 09:06

Իսրայելի մասնակցությունը իրանական ցույցերին հնարավոր է կատարվել է Ադրբեջանի տարածքից. Իրանագետ

Կարող ենք ասել, որ ներկայում Իրանում կրքերը հանդարտվել են, երկրում բավական հանգիստ իրավիճակ է տիրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Վերջինս ընգծեց, որ Իրանի այժմյան հանգիստ վիճակը բխում է տարածաշրջանի երկրների շահերից, այդ թվում Հայաստանի, քանի որ Հայաստանի համար կարևոր է Իրանի կայունությունն ու խաղաղությունը: «Հայաստանի համար կարևոր է հարևանությամբ ունենալ այնպիսի Իրան, որը զբաղված չէ ներքին խնդիրներով, ներքաղաքական իրավիճակը կայունացնելով, քանի որ մենք Իրանի հետ բավական ծրագրեր ունենք՝ էներգետիկ, տնտեսական, տրանսպորտային, և դրանք կյանքի կկոչվեն միմիայն խաղաղ Իրանի պարագայում»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ Իրանի իշխանությունները բարդ ընտրության առաջ են կանգնած. այժմ Իրանի Մեջլիսում խորհրդակցույթուններ են, և փորձում են մի շարք որոշումներ փոփոխության ենթարկել:

Վարդանյանի դիտարկմամբ, հաճախ նշվում է, որ ցույցերի հրահրման կոչերը եղել Սաուդյան Արաբիայից կամ Իսրայելից, առանց հիշատակելու Ադրբեջանին, որը ևս բացահայտ հակաիրանական դիրքորոշում ունի: «Կան փորձագիտական ուսումնասիրությունները, որոնց համաձայն՝ Իսրայելի մասնակցությունը ցույցերին հնարավոր է Ադրբեջանի տարածքից, քանի որ այնտեղ կան իսրայելական օպերատիվ խմբեր և 2 ռադիոլոկացիոան մեծ կայան, որոնք անպայմանորեն պետք է աշխատեին այս պարագայում»:

 

Իրանի անկայուն իրավիճակի՝ արցախյան խնդրի վրա ունենալիս հնարավոր բացասական ազդեցության մասին խոսելիս իրանագետը նշեց, որ Իրանի ղեկավարության փոփոխությամբ Հայաստանի հետ հարաբերությունները տեսանելի ապագայում չեն փոխվի, քանի որ Իրանը Հարավային Կովկասում միշտ ձգտում է հավասարակշիռ քաղաքականություն վարել: «Իրանին ձեռնտու է ներկայիս ստատուս քվոն, իսկ Զարիֆն էլ Հայաստանում գտնվելիս նշել էր, որ հայկական բանակը տարածաշրջանում խաղաղության պահապանն է: Այս պարագայում Իրանի մոտեցումը շատ պարզ է, և Իրանում ղեկավարության ցանկացած փոփոխության դեպքում իսկ և՛ Հայաստանի, և՛ Իրանի համար ցանկալի է, որ երկկողմ հարաբերությունները զարգացում ապրեն»,- ընդծեց Ահարոն Վարդանյանը: 


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /