Հունվար 23, 2018
Լրահոս, Հայաստան
12.01.2018 | 16:30

Մեկնարկեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը

Այսօր Աշոցքում մեկնարկեց դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Մասնակցում են շուրջ 50 մարզիկներ Հայաստանից, Մեքսիկայից, Իրանից, Չիլիից, Տոնգայից: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ սա վերջին վարկանիշային մրցաշարն է հայ դահուկավազորդների համար:

Մրցումային առաջին օրը կանայք պայքարում են 5 կմ ազատ ոճում, իսկ տղամարդիկ՝ 10 կմ ազատ ոճում:

Աշոցքում առաջին անգամ է անցկացվում պաշտոնական մրցաշար: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ առաջնության մրցավայրը Ծաղկաձորից տեղափոխվել է Աշոցք ձյան սակավության պատճառով.

 

«Աշոցքի հետ կապված հեռահար նպատակներ ունենք: Ցանկանում ենք այն դարձնել դահուկասպորտի կենտրոն, որի համար ունենք բոլոր նախադրյալները»,- ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /