• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 22, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.01.2018 | 14:35

«ԵՄ-ն հանուն բիզնեսի». Հայաստանում բիզնես միջավայրը բարելավվել է, սակայն առանցքային մարտահրավերները պահպանվում են

ԵՄ-ի աջակցությամբ և «ԵՄ-ն հանուն բիզնեսի» (EU4Business) նախաձեռնության ներքո պատրաստված «Հայաստանում ՓՄՁ քաղաքականության բարեփոխումների մոնիտորինգ» զեկույցի համաձայն, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման աջակցման քաղաքականությունները Հայաստանում վերջին շրջանում բարելավվել են, սակայն առանցքային մարտահրավերները պահպանվում են և խոչընդոտում են ՓՄՁ-ների զարգացմանն ու միջազգայնացմանը:

 

Զեկույցը մանրամասն ներկայացնում է ՓՄՁ-ների միջազգայնացման երկու ոլորտ. հայաստանյան ՓՄՁ-ներին կապել ագրոբիզնեսի ոլորտում առկա գլոբալ արժեքային շղթաների հետ և ՓՄՁ-ներին փոխկապակցել շինարարական նյութերի ոլորտում գործող բազմազգ ձեռնարկությունների հետ:

 

 

2014 թվականից ի վեր հայկական ապրանքների արտահանումների ընդհանուր արժեքը յուրաքանչյուր տարի աճում է մոտ 15 տոկոսով, սակայն արտահանման մակարդակները դեռևս զիջում են Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների տարածաշրջանային միջին ցուցանիշին: «Բարձրարժեք ապրանքների արտադրությունն ու մշակումը կօգնեն դիվերսիֆիկացնել Հայաստանի արտահանման զամբյուղը և կաջակցեն տեղական ընկերություններին շարժվել դեպի գլոբալ արժեքային շղթաներ»,- նշված է զեկույցում:ԵՄ-ի աջակցությամբ և «ԵՄ-ն հանուն բիզնեսի» (EU4Business) նախաձեռնության ներքո պատրաստված «Հայաստանում ՓՄՁ քաղաքականության բարեփոխումների մոնիտորինգ» զեկույցի համաձայն, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացման աջակցման քաղաքականությունները Հայաստանում վերջին շրջանում բարելավվել են, սակայն առանցքային մարտահրավերները պահպանվում են և խոչընդոտում են ՓՄՁ-ների զարգացմանն ու միջազգայնացմանը:

 

Զեկույցը մանրամասն ներկայացնում է ՓՄՁ-ների միջազգայնացման երկու ոլորտ. հայաստանյան ՓՄՁ-ներին կապել ագրոբիզնեսի ոլորտում առկա գլոբալ արժեքային շղթաների հետ և ՓՄՁ-ներին փոխկապակցել շինարարական նյութերի ոլորտում գործող բազմազգ ձեռնարկությունների հետ:

 

2014 թվականից ի վեր հայկական ապրանքների արտահանումների ընդհանուր արժեքը յուրաքանչյուր տարի աճում է մոտ 15 տոկոսով, սակայն արտահանման մակարդակները դեռևս զիջում են Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների տարածաշրջանային միջին ցուցանիշին: «Բարձրարժեք ապրանքների արտադրությունն ու մշակումը կօգնեն դիվերսիֆիկացնել Հայաստանի արտահանման զամբյուղը և կաջակցեն տեղական ընկերություններին շարժվել դեպի գլոբալ արժեքային շղթաներ»,- նշված է զեկույցում:


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /