• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 22, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
12.01.2018 | 20:30

Հայկական գինին կգովազդվի ՌԴ-ում

ՌԴ-ում կմեղմվի ալկոհոլային արտադրանքի գովազդի մասին օրենքը: Այն կթույլատրի տպագիր մամուլում, հեռուստատեսության եւ ռադիոյի եթերներում գովազդել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի գինին:

«Կառավարության օրենսդիր գործունեության ծավալող հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը, որը թույլատրում է գովազդել ԵԱՏՄ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի եւ Ղրղզստանի՝ տեղական խաղողից արտադրված գինիներն ու շամպայնը ռուսական տպագիր մամուլում, ռադիոյում եւ հեռուստատեսությունում: Գովազդի մասին օրենքում կատարված փոփոխությունները եւ լրացումները թույլատրում են  գովազդ տեղադրել ամսագրերի բոլոր էջերում (բացառությամբ առաջին եւ վերջին էջերի), ինչպես նաեւ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ գովազդ հեռարձակել տեղական ժամանակով ժամը 23-ից 7-ը: Այժմ Ռուսաստանում նմանօրինակ գովազդն արգելվում է», - այս մասին գրում է  ռուսական   «Իզվեստիա» թերթը:

 

Թերթը նաեւ նշում է, որ, ըստ փորձագետների, օրենքի ընդունումից հետո զանգվածային գովազդ ակնկալել պետք չէ, քանի որ արտադրողները Ռուսաստանում գովազդելու հնարավորություններ, հաղորդում է  rusarminfo.ru-ն: 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /