• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 23, 2018
Ապրիլի 24-ի նախօրեին չի կարելի մասնատել հասարակությունը

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
13.01.2018 | 14:10

Ժպիտներ մանուկներին (Լուսանկարներ)

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբը  իրականացրեց գյումրեցի նկարիչ-արձակագիր Անի Խաչատրյանի «Իմաստուն աստղն ու խաղալիքները, Շատակեր Ձմեռ պապիկը» ամանորյա հեքիաթների գրքույկի հրատարակությունը և բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որը տեղի ունեցավ 2017թ. դեկտեմբերի 23-ին Գյումրու Երիտասարդական պալատում:

Ցուցահանդես-վաճառքի ընթացքում այս գրքի շնորհանդեսով ներկայացվեցին նաև ստեղծագործող երիտասարդների դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռքի աշխատանքները: Այդ և հաջորդող օրերին ակումբի անդամների ջանքերով կատարված վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվեց իր գլխավոր նպատակին՝ բարեգործությանը:

Դեկտեմբերի 30-ին ակումբի երիտասարդները այցելեցին Գյումրիի 15 տնակներ, որոնցում բնակվում էին մինչև 15 տարեկան սոցիալապես անապահով երեխաներ, և նվիրեցին ամանորյա նվերների տոպրակներ, որոնց հետ մեկտեղ Անին յուրաքանչյուրին նվիրեց իր հեքիաթների գիրքը:

 

 

 

 

Ակումբը որոշեց փոքրիկ աջակցություն տրամադրել նաև գյումրեցի 2 անապահով բանաստեղծներին:

Իսկ ահա հունվարի 10-ին ակումբի անդամներն այցելեցին Գյումրու «Երեխաների տուն», որտեղ ապրում են 0-8 տարեկան հաշմանդամ 125 երեխաներ, և նրանց նվիրեցին հագուստեղեն ու ամենակարևորը՝ անկեղծ ժպիտներ:

Դրախտի չափ երանելի է տեսնել, թե ինչպես են ժպտում մանուկները, որոնք այդ ակնթարթի համար պատրաստ են սրտագին շնորհակալություն հայտնել. չէ՞ որ այս հաշմված երեխաներից շատերը շնորհակալություն ասել նույնիսկ չէին կարող, բավական էր ներթափանցել նրանց շնորհակալությամբ լի աչքերի խորքը ու երջանկանալ…Նրանք իրենց փոքրիկ թաթիկների ողջույնով էին շնորհակալություն հայտնում իրենց նվերներ բերած ավագ քույր-եղբայրներին:

 

 

 

 

Շնորհակալություն կազմակերպիչներին և բոլոր այն անձանց, ովքեր իրենց գնումներով ներդրում ունեցան այս մարդասիրական նախաձեռնության մեջ:

Հավատացեք, բարեգործությունից հետո, կարծես տնակների ցեխաշատ ճանապարհը նույնպես ժպտում էր մեզ և շնորհակալական գգվանքներ թողնում մեր շտապող կոշիկներին…

 

 

 

 

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամ Լաուրա Հարությունյան

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /