• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
15.01.2018 | 12:01

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի տարեսկզբի անդրանիկ ժողովը

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամների առօրյան ինչպես միշտ լեցուն է, սակայն այսօրվա ժողովն իր կարևորությամբ տարբերվում էր նախորդներից։

Ժողովի ընթացքում քննարկվեցին մի քանի կարևոր թեմաներ, որոնցից յուրաքանչյուրի իրականացումը մեզ համար մեծ ձեռքբերում է լինելու։

Այդ թեմաներից առաջինը Արմավիր քաղաքի աղջիկների <<Արփի>> ֆուտբոլային թիմի ստեղծմանն էր վերաբերում: Կազմակերպչական բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները, և մեզ մնում է միայն անհամբերությամբ սպասել մեր աղջիկների թիմի ֆուտբոլային հաջողություններին, որոնք, վստահ եմ, մեզ երկար սպասեցնել չեն տա։

Երկրորդ կարևոր նախագիծը, որը քննարկվեց, անգլերենի և նկարչության դասընթացների կազմակերպումն էր: Այս նախագծի իրականացումը մեզ համար անչափ կարևոր և պարտավորեցնող է, քանզի ցանկություն ունեցող բոլոր անձինք    հնարավորություն կստանան անվճար հիմունքներով անցնելու վերոնշյալ դասընթացները։ Այս նախագծի բարեհաջող իրականացումը մեծ ձեռքբերում կլինի ՌԱԿ երիտասարդական ակումբի համար։

 

Օրն ավարտվեց ժողովի ամենատոնական հատվածով, որը մեզ համար մեծ ավանդական իրադարձություն էր. մեր ակումբի հիմանդիր անդամներից Դավիթ Սահակյանին միասնաբար ճանապարհեցինք Հայոց բանակ: Այսուհետ առավել հպարտությամբ ենք քայլելու, քանի որ հայոց սահմանը անառիկ պահողներից մեկն էլ լինելու է մեր ընկերը, ում հետ անցել ենք երկար ճանապարհ և դեռ անցնելու ենք, քանի որ  մեր ճանապարհն անվերջ է, ու այն կերտողները հենց մենք ենք ու մեր Մեծ Ռամկավար ընտանիքը։ Բարի ծառայություն քեզ, մեր զինվոր ընկեր։

 

 

Գլուխդ բարձր և հպարտ գնա,

Ծառայիր վստահ ու մի վախենա,

Զորակոչվում ես դու հայոց բանակ,

Սուրբ գործդ արա արդար ու շիտակ։

 

Քո նախահայրն է կերտել քո ներկան,

Եվ քո ձեռքով է կերտվում ապագան,

Ուրեմն` առա՛ջ, էլ հետ մի նայիր,

Եվ ճակատդ պարզ տուն վերադարձիր։

 

 

Տարոն Լուկաշին

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /