• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 16, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Եվրոպա
15.01.2018 | 22:11

Հոգշ. Տ. Սերովբե վրդ. Իսախանյանը ընտրվել է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ

Գերմանիոյ Հայոց Թեմի Դիւանէն կը տեղեկանանք՝ 

Այսու կը տեղեկացնենք Գերմանիոյ Հայոց Թեմի թեմական եւ համայնքային մարմիններուն եւ մերազն ժողովուրդին, որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 9 Յունուար 2018 թուակիր նամակով ընդունած է Թեմիս բարեջան Առաջնորդ Բրձշ. Տ. Գարեգին Արքեպս. Պեքճեանի հրաժարականը եւ տուած է Հայրապետական իր օրհնութիւնը` ընտրելու Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահ մը:

Գերմանիոյ Հայոց Թեմի Թեմական Խորհուրդը իր 12 Յունուար 2018 արտահերթ նիստին, զոր կը նախագահէր Թեմակալ Առաջնորդ Գարեգին Արքեպս. Պեքճեան, համաձայն թեմական կանոնադրութեան համապատասխան դրոյթներու, փակ-գաղտնի քուէարկութեամբ եւ միաձայնութեամբ Հոգշ. Տ. Սերովբէ Վրդ. Իսախանեանը ընտրեց որպէս Գերմանիոյ Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ:

Թեմական Խորհուրդը իր 14 Յունուար 2018 թուակիր նամակով ընտրութեան արդիւնքը հաղորդեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին, խնդրելով Նորին Սրբութեան` վաւերացնել տեղապահական ընտրութիւնը, ինչպէս նաեւ hայրապետական օրհնութիւնը փոխանցել նորընտիր Առաջնորդական Տեղապահ Հոգշ. Տ. Սերովբէ Վրդ. Իսախանեանին: 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /