• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական
17.01.2018 | 16:01

Առաքել Բաբախանյան (Լեո)

«Հայրենասեր պատմաբանի աշխատություններում խոսվում է արևմտահայության ծանր կացության, Հայկական հարցի ու կովկասահայերի ներքին կյանքի մասին»

ՊրոֆՄՆերսիսյան

  Առաքել Բաբախանյանը ծնվել է 1860թ․-ի ապրիլի 14-ին Շուշիում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի քաղաքային դպրոցում, որն ավարտել է 1848 թ․-ին։ Այդուհետ աշխատել է որպես նոտարային գրագետ Շուշիում ու Բաքվում, ապա նաև հեռագրիչ և «Արոր» տպարանի կառավարիչ։ 1895-1906թթ․-ին Բաբախանյանը եղել է Թիֆլիսի «Մշակ» թերթի քարտուղարը, 1906-1907թթ․-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որը համընկել է Խրիմյան Հայրիկի հայրապետության վերջին տարուն։ Շուտով Առաքել Բաբախանյանը տեղափոխվել է Թիֆլիս և նվիրվել գիտական գործին։

  1924թ․-ին Առաքել Բաբախանյանին հրավիրել են դասավանդելու հայագիտական տարբեր առարկաներ Երևանի պետական համալսարանում։ Այսպիսով Բաբախանյանը գալիս է Երևան և այստեղ մնում մինչև կյանքի վերջ։

  Սկսած 1877թ․-ից Բաբախանյանն աշխատել է հայկական ու ռուսական մամուլում, մասնավորապես «Մշակ», «Արձագանք», «Արմենիա», «Մուրճ», «Հանդես Ամսօրյա», «Տարազ», «Հորիզոն», «Համբավաբեր»  և այլ պարբերականներում։

  Բաբախանյանն այս տարիներին տպագրել է մեծ թվով դատական հոդվածներ, վիպակներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ։ Նա մշտապես կանգնած է եղել իր ժողովրդի կողքին, իր բազմաթիվ աշխատանքներում հանգուցալուծել հայ ժողովրդին անհանգստացնող պատմական շատ ու շատ հարցեր, զարգացրել հայագիտության ոլորտը։  Իր գործերից հատկապես մեծ կարևորություն ունեն «Հայկական տպագրություն», «Հովսեփ կաթողիկոս Արղության», «Ստեփանոս Նազարյանց», «Գրիգոր Արծրունի», «ՍՄաշտոց», «Հայոց Հարցը», «Հայ գրքի տոնը», «Վանի թագավորություն», «Հայոց հարցի վավերագրերը», «Անի»  աշխատությունները, այլ արժեքավոր աշխատություններ։

  Առաքել Բաբախանյան պատմաբանի ուսումնասիրությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի «Հայոց պատմություն» եռահատոր աշխատությունը, որտեղ նա մանրամասն կերպով անդրադարձել է հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը՝ հնագույն ժամանակներից մինչև 18-րդ դարի վերջ, բացառությամբ 12-րդ և 15-րդ դարերի պատմությունը։ Հայ ժողովրդի պատմությունը նա սերտորեն կապել է հարևան երկրների պատմության հետ, անցկացրել զուգահեռներ ու համեմատություններ, հայտնաբերել առանձնահատկություններ և ընդհանրություններ։

  Լեոյի աշխատությունները պարունակում են հարուստ վավերագրական տեղեկություններ հայ և օտարազգի պատմիչների, ժամանակագիրների գործերից, ներառում են վիմական արձանագրություններ, հնագիտական, լեզվագիտական ու բանասիրական տվյալներ, ճանապարհորդական նոթեր ու հուշեր, գիտական ուսումնասիրություններ և այլն։ Լեոն բացառիկ կերպով իրականացրել է պատմագիտական խորը ընդհանրացումներ, որտեղ աչքի է ընկնում վերջինիս ինքնատիպ գրելաձևն ու մատչելի շարադրանքը։

  Լեոյի աշխարհահայացքը բարդ ու հակասական է։ Իր ապրած բարդ, հակասական ժամանակներին բնորոշ իրարամերժ գաղափարները խորապես ազդել են նրա աշխարհահայացքի վրա, որը դրսևորվել է Լեոյի պատմագիտական գործունեության վերջին փուլում։ Նախախորհրդային տարիներին հրատարակված աշխատություններում Լեոն գերագնահատում էր մարդկային հասարակության զարգացման մեջ հոգևոր և աշխարհագրական գործոնները, անհատի դերը՝ երբեմն իդեալականացնելով անցյալը։

  Խորհրդային տարիներին գրել է «Անցյալից», «Հայոց պատմություն» (Նորագույն շրջան), «Խոջայական կապիտալ․․․», «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը» և այլ գործեր։ Հակառակ խորհրդային շրջանի մթնոլորտին նա կարողացել է դասական մոտեցմամբ շարադրել իր երկերը, առաջ քաշել հայ ազատագրական շարժումների, հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի՝ Ռուսաստանին միացման գործընթացի վերաբերյալ տեսակետները։ Սրանք համապատասխանում էին ինչպես Հայ Ժողովրդական կուսակցության, այնպես էլ Ռամկավար կուսակցության քաղաքական ուղեգծին։

  Այս ամենով հանդերձ Բաբախանյանը մնաց ինչպես նախախորհրդային, այնպես էլ խորհրդային հայ պատմագիտության նշանավոր դեմքերից մեկը, իր խորը ազդեցությունը թողեց հայ պատմաբանների հետագա սերունդների վրա։ Նրա տպագրված և չտպագրված գրական ժառանգությունն այսօր էլ շարունակում է արդիական ու արժեքավոր մնալ։

  Բաբախանյանը գրել է նաև գեղարվեստական գործեր, որոնցից մեծ հետաքրքրություն են վայելել և վայելում «Սնապաշտության քուրմ», «Դարտամահ», «Արնագին», «Այծարած», «Մի բուռ մոխիր» գործերը, որոնց մեջ նկարագրում է հայ գյուղի առօրյան։ Լեոն ունի նաև գործեր ազատագրական պայքարի թեմայով։ Դրանց շարքում են «Վահան Մամիկոնյան», «Սպանված հայը», «Թաթախման գիշերը», «Լեռնցիները» գործերը, «Մելիքի աղջիկը» պատմա-ավանդական վեպը, «Վարդանանք» թատերական գործը։ Այս բոլոր գործերի առանցքային գաղափարը համաժողովրդական պայքարի միջոցով անկախության նվաճումն է։

  Առաքել Բաբախանյանը պատկանել է պոլսահայ մտավորականության այն սերնդին, որոնք առաջնորդվել են ռամկավարական սկզբունքներով, իրենց գրականության մեջ որպես հիմք ծառայեցրել հենց ռամկավարական արժեքները։

  Բաբախանյանը նաև ակտիվ է եղել որպես ազգային քաղաքական գործիչ, ԼՂուլյանի, ԱԷնֆիաճյանի, ՔՎերմիշյանի և այլոց հետ  միասին մասն է կազմել Հայ ժողովրդական կուսակցության։ Նրանք դարձան այն նվիրյալները, ովքեր  ձևավորեցին սերունդների գաղափարական հայացքներն ու տեսակետները։  Խորհրդային Հայաստան այցելող յուրաքանչյուր ռամկավար ազատական գործչի համար ՀԺԿ-ի նվիրյալները հավերժ բարեկամ մնացին, նույնիսկ Խորհրդային շրջանի ստալինյան տարիներին։

  1908թ․-ին տեղի ունեցավ Լեոյի գրական գործունեության հոբելյանը, նրան շնորհվեց պրոֆեսորի կոչում 1925թ․-ին, ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի անդամ էր։

 

  Լեոն կյանքից հեռացավ 1932թ․-ի նոյեմբերի 14-ին Երևանում։ 

 

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /