• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
18.01.2018 | 16:04

Մեր տաք հոսանքները Աֆրիկայի արևադարձային լայնություններից լուսադեմին կներթափանցեն Հայաստան. Գագիկ Սուրենյան

Տաք հոսանքները Աֆրիկայի արևադարձային լայնություններից լուսադեմին կներթափանցեն Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

 

«Հունվարի 19-ից սկսած նորից մեզ մոտենալու են հարավային տաք օդային հոսանքներ: Կանխատեսվում է, որ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կտաքանա 8-10, իսկ մյուս մարզերում 5-6 աստիճանով: Օրինակ՝ Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +14 +17 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչև +11 +12-ի: Կլիմայական միջին ջերմաստիճանը հաշվի առնելով՝ դա մարտի ջերմային ֆոն է»,- ասաց Գագիկ Սուրենյանը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /