Փետրվար 21, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Աշխարհի ձայն, Լրահոս
19.01.2018 | 15:01

ԱՄՆ-Էրդողան հարաբերությունների լարվածությունը թևակոխում է այլ փուլ. Թուրքագետ

Վերջին շրջանում թուրք-ամերիկյան լարվածությունը  ոչ միայն չի մարում, այլև նոր երանգներ է ստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց տարածաշրջանային փորձագետ, թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ անդրադառնալով թուրք-քրդական հակասությունների սրման ֆոնին թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության աճին: 

«Ամերիկյան մի շարք սենատորներ նույնիսկ խոսում են Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցություն վերանայման անհրաժեշտ մասին: Ամերիկյան և բրիտանական վերլուծաբաններից ոմանք էլ ընդգծում են, որ  Թուրքիան չի կատարում ՆԱՏՕ-ի որոշ պահանջներ, այդ թվում նաև՝ ՌԴ-ից C-400 հակաօդային համակարգերի գնումը, ինչին ՆԱՏՕ-ն դեմ է: Ուստի, կարող ենք ասել, որ ԱՄՆ-Էրդողան հարաբերությունների լարվածությունը թևակոխում է այլ փուլ, իսկ այդ լարվածությունն ազդում է հատկապես Սիրիայի հյուսիսում քրդական զորախմբերի նոր հոսքի աճին»,-ասաց Խուդավերդյանը՝ մասնավորապես նշելով, որ թուրքական լրատվամիջոցներն անդադար պնդում են, թե ամերիկյան կողմը զենք է մատակարարում քրդերին՝ չվերցնելով հին զենքերը, որոնցով քրդերը կռվել են ԻՊ-ի դեմ:

Թուրքագետի դիտարկմամբ, լարվածությունն ավելի է մեծանում Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի հարավում, որտեղ շարունակում են կուտակվել և՛ քրդական զորախմբեր, և՛ թուրքական զինված ուժեր: Արդեն բավական մեծ կուտակումներ կան Աֆրին, Իդլիբ քաղաքների շրջակայքում, որտեղ, ինչպես նշեց բանախոսը,  2 կողմերից տեղակայված է մեծ քանակությամբ մարդկային անձնակազմ և սպառազինություն՝ հրանոթներ, զենիթահրթիռային համակարգեր, տանկեր և այլն: Թուրքական իշխանությունները նշում են, որ իրենք ամեն օր կարող են մտնել Աֆրին և ոչնչացնել  Սիրիայի հյուսիսի քրդական զորախմբերը: Քրդերն էլ իրենց հերթին հայտարարել են, որ պատրաստ են հակահարված տալ: «Թուրքական զինված ուժերը բավական մեծ առավելություն ունեն քրդերի նկատմամբ, սակայն կա մի կարևոր հանգամանք. եթե թուրքերի և քրդերի միջև բախում  սկսվի, կարող է լարվածություն առաջանալ Թուրքիայի քրդերի շրջանում, որոնք, անխոս, կսատարեն քրդերին: Սա էլ լարվածություն կառաջացնի Թուրքիայի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության մեջ, քանի որ թուրքական իշխանությունների դեմ կուղղվեն և՛ Թուրքիայից դուրս գտնվող քրդական ուժերը, և՛ Թուրքիայի ներսում գտնվողները: Սրա հետևանքով   Թուրքիայում ավելի կխորանան մասնատման վախն ու դրա հնարավորությունները: Սա հետևանքն է այն բանի, որ Թուրքիան շատ հարցերում շարունակում է անտեսել Արևմուտքի շահերը՝ փորձելով վարել Արևմուտքից անկախ քաղաքականություն, ինչը հանգեցնում է նրան, որ Թուրքիայում և՛ դրսից, և՛ ներսից լարվածությունն աստիճանաբար մեծանում է»,- նշեց թուրքագետը՝ հիշեցնելով, որ օրերս Freedom House-ը առաջին անգամ Թուրքիան ներառել է անազատ երկրների ցանկում՝ համարելով, որ վերջին շրջանում այնտեղ մեծ քանակով լրագրողներ են ձերբակալվել, որից մեծապես կտուժի երկրում առկա ժողովրդավարությունը:

 

Սա, ըստ թուրքագետի, նշանակում է, որ ապագայում որոշակի պատժամիջոցներ կիրառվեն Թուրքիայի նկատմամբ հենց այն կազմակերպությունների կողմից, որոնք զբաղվում են  ժողովրդավարական արժեքների պահպանմամբ:



    Լրահոս
    Արցախ
    Պատմական որոշում, որի հետևում ժողովուրդն էր կանգնած
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /