Փետրվար 21, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Աշխարհի ձայն, Լրահոս
19.01.2018 | 17:31

Էրդողանը կողմնակից է Թուրքիայում իսլամական արժեքների տարածմանը. Թուրքագետ

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության հանգուցալուծման փուլեր տեսանելի չեն: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ընթացքում ասաց թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ հավելելով, որ  Էրդողանի իշխանությունն այնպիսի քաղաքականություն, արժեքային համակարգ է որդեգրել, որը հակասում է ժողովրդավարական այն արժեքներին, որոնք միտված են արմատականության նվազեցմանը:

«Էրդողանը կողմնակից է երկրում իսլամական արժեքների տարածմանը: Սա  նշանակում է, որ նախագահն ավելի շատ կողմնակից է արմատական իսլամին, քան ժողովրդավարական արժեքներին: Դրա ապացույցն այն է, որ երկրում փակվեցին գյուլենական դրոցները, որոնց նպատակն էր իսլամը ներկայացնել ժողովրդավարական առումով»,- ասաց բանախոսը: Վերջինիս դիտարկմամբ, այս քաղաքականությունն առաջացնում է Արևմուտքի զայրույթը, քանի որ իսլամը համարվում է արմատական կրոն և սպառնալիք է Արևմուտքի ազգային անվտանգությանը:

«Այս առումով կարող ենք ասել հետևյալը՝ քանի դեռ Էրդողանը շատ հարցերում հաշվի չի առնում արևմտայան շահերը, թուրք-ամերիկյան լարվածությունն ավելի է խորանալու, որից աշխարհաքաղաքական առումով Թուրքիան բավական մեծ վնասներ կկրի», - նշեց Խուդավերդյանը՝ ընդգծելով, որ երկու երկրների հարաբերությունների լարվածությանը զուգահեռ խորանում է նաև Թուրքիա-ԵՄ լարվածությունը:

 

Ըստ թուրքագետի՝ բազում եվրոպական երկրների, նաև Իսրայելի հետ Թուրքիայի խնդիրների խորացումը, հետևյալ նշանակությունն ունի՝ քանի դեռ թուրք-ամերիկյան հարաբերությունները չեն կարգավորվել, թուրք-եվրոպական, նաև թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածությունը գնալով ավելի է խորանալու: 



    Լրահոս
    Արցախ
    Պատմական որոշում, որի հետևում ժողովուրդն էր կանգնած
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /