• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
20.01.2018 | 16:05

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Թուրքիան կդարձնեն թույլ օղակ. Պ.Ք.

«Իսլամական պետության» թուլացումը եւ գրեթե լիակատար ջախջախումը խաղաղություն չբերեցին Սիրիային: Խորանում են տարաձայնությունները արտաքին խաղացողների միջեւ, որոնց թիկունքին կանգնած են գերտերություններ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ տարածաշրջանային տերություններ Իրանը, Թուրքիան եւ Պարսից ծոցի միապետությունները: Սա զարմանալի չէ, քանի որ ընդհանուր թշնամի գոյություն չունի. եկել է Սիրիայում ազդեցության գոտիների համար պայքարելու ժամանակը: Իրավիճակի սրմանը նպաստեց Սիրիայի հյուսիսում «Սահմանի պաշտպանության ուժեր» ստեղծելու ԱՄՆ-ի որոշումը: Այդ ուժերի հիմքը կդառնան Սիրիայի «ժողովրդավարական» ուժերը, որոնք ներառում են ինչպես արաբական ուժեր, այնպես էլ քրդերի ինքնապաշտպանության ուժեր: Ինչի՞ կարող է հանգեցնել իրադրության ներկայիս սրումը եւ Սիրիայում ո՞վ կարող է հայտնվել խաղից դուրս վիճակում:

 

ԱՄՆ-ի, Թուրքիայի ղեկավարների եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերջին հայտարարություններն աչքի են ընկնում կտրուկ տոնայնությամբ: Կողմերից յուրաքանչյուրը մյուս երկուսին մեղադրում է բոլոր մեղքերի մեջ: Թուրքիայի նախագահ Էրդողանը սպառնում է շարունակել «Եփրատի վահան» գործողությունը: Դրա առաջին փուլում սկզբնական գործողությունը ձեռնարկեցին Սիրիական ազատ բանակի մարտիկները, որոնց օժանդակեցին թուրքական զորքերը: Այնուհետեւ թուրք զինվորականները մտան Ժողովրդավարական միության վերահսկողությանը ենթակա տարածք: Ընդսմին Էրդողանը չի բացառում, որ իր թիկունքին կարող են հարվածել սիրիացի քրդերին աջակցող ուժերը:

 

Էրդողանը չի ընդունում Ասադի վարչակարգի օրինականությունը եւ այն անվանում է ահաբեկչական: Սա նշանակում է, որ Էրդողանը հակամարտության մեջ է մտնում թե՛ Ռուսաստանի, եւ թե՛ ԱՄՆ-ի հետ: Նույն ոգով հայտարարություններ է արել նաեւ Սիրիայի կառավարությունը, որը չի ընդունում Սիրիայի ժողովրդավարական ուժերի եւ Թուրքիայի գործողությունները: Ակնհայտ է, որ նման պայմաններում փաստորեն անհնար են ընդհանուր համաձայնության գալը եւ Սիրիայում խաղաղություն հաստատելը: Ավելին, պատերազմը կարող է դեռ եկար շարունակվել, իսկ երկիրըՙ նոր ավերների ենթարկվել:

 

Հետաքրքրական տեղեկություն է տարածել Al-Masdar հրատարակությունը, ըստ որի ամերիկացիները սիրիացի քրդերին մատակարարել են շարժական զենիթային հրթիռակայանքներ: Եթե այդ տեղեկությունը ստույգ է, ապա ակնհայտ է դառնում, որ տվյալ զենքը նախատեսված է թուրքական ռազմօդանավերի դեմ պայքարելու համար: Նաեւ զարմանալի չի լինի, եթե այդ զենքերի մի մասն անցնի Թուրքիայի տարածք եւ օգտագործվի ՔԲԿ ուժերի կողմից: Ամեն դեպքում Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները չեն արժանանա Մոսկվայի հավանությանը, անպես որ Թուրքիան կարող է խաղից դուրս մղվել միաժամանակ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի հետ իր հակամարտության պատճառով: Թուրքական զորքերը ստիպված կլինեն երկարատեւ մարտեր մղել յուրաքանչյուր բնակավայրի համար, օրինակՙ էլ-Բաբ փոքր բնակավայրի մատույցներում թուրքերը կորցրին Լեոպարդ 2 տիպի տասը տանկ:

 

Ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի ձեռքին եւս մեկ խաղաքարտ է մնումՙ ՔԲԿ-ն: Շարժական զենիթային հրթիռակայանքների եւ հակատանկային հրթիռների խոշոր խմբաքանակների մատակարարումը կարող է Թուրքիայի տարածքում հանգեցնել քաղաքացիական պատերազմի ծավալմանը, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Ակներեւ է, որ Մերձավոր Արեւելքում Օսմանյան կայսրությունը վերածնելու Էրդողանի փորձերը ձախողվել են: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ անդադար վերակողմնորոշվելու քաղաքականությունը եւս շոշափելի արդյունքներ չի տալիս:

 

 

 

Պ.Ք./ԱԶԳ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /