• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
20.01.2018 | 13:02

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և ծանոթացել զինծառայության ընթացքում ողնաշարի և գանգուղեղային վնասվածքներ ստացած զինծառայողների համար վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին: 

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանում հիմնվող կենտրոնի կառուցումն իրականացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի և բազմաթիվ անհատ բարերարների աջակցությամբ:
Երևանի քաղաքապետն ու պաշտպանության նախարարը շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարության ընթացքին, ստեղծվելիք պայմաններին, ինչպես նաև նախագծով առաջարկվող ծառայություններին: Նշվել է, որ շենքի ամբողջական ամրացումից հետո այժմ ընթանում են ներքին հարդարման ու կահավորման աշխատանքները: Վերականգնողական կենտրոնը հագեցած է լինելու գերժամանակակից վերականգնողական սարքերով և իր հնարավորություններով լինելու է տարածաշրջանում միակը:
Վերականգնողական կենտրոնը բաղկացած է լինելու չորս հարկից. 1-ին հարկում տեղակայված են լինելու ջրային միջամտությունների համար նախատեսված ծառայությունները, լողավազանները և մարզասարքերը: 2-րդում կլինեն մասնագետների, ուսումնական սենյակները, ինպես նաև կինեզիսի սրահը: 3-րդ և 4-րդ հարկերում էլ կտեղակայվեն հիվանդասենյակները՝ նախատեսված 37 անձի համար:
Շրջայցի ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը համապատասխան աջակցություն կցուցաբերի նաև վերականգնողական կենտրոնի բակային տարածքի բարեկարգման և կահավորման հարցում:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /