• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 15, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
21.01.2018 | 12:02

Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է

Ցանկացած մարդ ունի տաղանդ և պետք է գտնի իր տաղանդն այն բնագավառում, որում ուժեղ է

Հենրիխ Մխիթարյան

 

Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ, ինչպես նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989թ.-ի հունվարի 21, Երևանում։

Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։

Ողջ հայության սերն ու համակրանքը վայելող Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 2015 թվականից՝ ավագը։

Յոթ անգամ (վեցերորդ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 2016 թվականներին), ունի նաև Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։ Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն՝ 60 խաղում խփած 22 գնդակով։

Հենրիխ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, ով խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Պոլիգլոտ է, տիրապետում է 7 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, պորտուգալերեն, իտալերեն և գերմաներեն. աշխարհում ամենաշատ լեզուներն իմացող ֆուտբոլիստն է:

Նրա սիրած զբաղմունքներից մեկն ընթերցանությունն է, բացի այդ սիրում է շախմատ, սեղանի թենիս, ծովային ֆուտբոլ:

Հաճախ է զբաղվում բարեգործությամբ, սակայն չի սիրում բարձրաձայնել դրանց մասին, քանի որ բարեգործությունը համարում է յուրաքանչյուր մարդու պարտքը:

Առաջին հայն է, ով խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» և Պրեմիեր լիգայում։

 

Առաջին հայ ֆուտբոլիստը, ով մասնակցել է Եվրոպա լիգայի եզրափակչին և գոլ է խփել:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /