Փետրվար 18, 2018
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մշակույթ
21.01.2018 | 11:26

Վահան Թեքեյանի հայերգությունը

Որպես մեծ մտավորական ու բանաստեղծ՝ Թեքեյանը խորապես է ապրում իր ժողովրդի տառապանքը՝ դրսևորելով մեծ սեր, համակ նվիրվածություն, ամուր հավատ, որ ներշնչում է ընթերցողին, թե համառ տքնությամբ հայը հասնելու է իր իդեալին:

Թեքեյանի հայերգության մեջ, իր բնութագրությամբ, կան՝

Փառքն ու արհավիրքը անցյալի

Ներկայի շվարումն

Ու ապագայի տեսիլքը:

 

Անցյալի փառքերինհայոց մեծերինմեր քաջագործ նախնիներին Հայրենի զրույցներով» շարքը), Հայաստանի ոստաններինխորհրդանիշ դարձած բազմազան անուններին («Արարատյան դաշտին մեջ» շարքը), հայ ազգին ու հայոց լեզվին ձոնված երգերի մեջ Թեքեյանը պանծացնում է Հայաստանըընթերցողին հաղորդում ոչ միայն պատմությունայլև սիրո և հպարտությաննվիրվածության ու պատասխանատվության զգացումներ:

Հայոց լեզվին հայ բանաստեղծները ձոնել են բազմաթիվ երգեր:



Թեքեյանի «Տաղ հայերեն լեզվին» ձոնը մեկն է լավագույններից:



Քեզ, Հայ Լեզո՛ւ, կը սիրեմ մըրգաստանի մը նըման... 
Մեր Անցեալին թանձրախիտ ստուերներուն մէջ կարծես 
Մէյ մէկ պըտուղ՝ քու բոլոր բառերդ ինծի կ՚երեւան
Որոնց մէջէն կը քալեմ ու կը քաղե՜մ զանոնք ես...:

Մրգաստանի մը նըման կը սիրեմ քեզ, Հայ Լեզո՛ւ... 
Մեր հայրենի պալատէն, պարտէզներէն մընացորդ՝ 
Դալարագեղ դուն պուրա՜կ, որ դիմացար դարերու 
Եւ կը մընաս միշտ առոյգ, հին աւիշով կենսայորդ...:

Ծառերուդ մէջ հովանուտ կ՚երթամ խինդով մ՚անսահման
Արմատներուդ, ճիւղերուդ վրայ նայելով հիացիկ
Զարմանալով թէ ի՛նչպէս դուն մընացիր՝ երբ սաստիկ 
Քամին քու շուրջըդ փըչեց եւ տապալեց ամէն բան...:

Մէյ մէկ պըտուղ գոյնըզգոյն՝ բոլոր բառե՛րըդ ահա
Հիւթե՜ղ բառերըդ՝ զոր որքա՜ն հասունցուցին արեւներ
Բառե՛րըդ որքան այս պահուս շըրթանցըս վրայ եմ բռներ
Բառերըդ որ քիմքըս կ՚օծեն եւ կ՚սփոփե՜ն սիրտս հիմա...:

 

Թեքեյանի սփյուռքյան շրջանի բանաստեղծությունները լցված են ազգի ճակատագրի նկատմամբ խորին մտահոգությամբներքին պատասխանատվությամբկենսասիրությամբ ու հավատովԿենսասիրություն և հավատ՝ Թեքեյանի բանաստեղծության այս կարևոր արժանիքներընրան դարձնում են իր օրերի Սփյուռքի սիրված բանաստեղծըորին  հետևում են երիտասարդ բանաստեղծներից շատերըԿարևոր էր, որ այդ հավատը ռոմանտիկ ոգևորության արդյունք չէր, այլ իրատես մտածողության ծնունդ: Նրա հայացքի առջև է Սփյուռքը՝ տարագիր զանգվածներ, որ ուծացմանկորստյան վտանգի առջև փորձում են դիմադիր կանգնելև Խորհրդային Հայաստանը՝ իրենց հողի վրա իրենց տունը կառուցող հայերովԱռաջինի համար տագնապում է բանաստեղծի հոգիներկրորդի համար օր-օրի ամրանում է հավատը:

Հուսահատեցնող և տագնապալից է նրա համար սփյուռքահայության նահանջը.

Եվ հնօրյա այս զանգվածեն մարդկային

Ահա մասեր մի առ մի

Անվերջորեն կը բաժնվինկը մեկնին...

Եվ ան տակավ կը պակսի...

Խլված իրենց արմատներեն ամենքն ալ՝

Մեր հինհին ազգը ահա,

Որ չի կրնա¯ր իր հողերուն վրա մնալ,

Չորնալ ուրիշ տեղ կերթա...

Սփյուռք»)



«Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս»,- հայտարարում է բանաստեղծը և պատկեր առ պատկեր խորանում այդ հոգու մեջոր հայի հոգին է, սրբազան դողով մտնում ի՛ր Աստծո տունը, ուր «ամբողջ ազգն» է գալիս «գլխահակ» հաղորդվելու «Անցյալին հաց ու գինով կենսառողջ»... Տարագիր հայության փրկության խարիսխ ու ապաստարան է այն: Իր պատկեր-համեմատությամբ

 

Եկեղեցին Հայկական` ծովուն դիմաց ալեկոծ

Նավահանգիստ մէ խաղաղ. ցուրտ գիշերին` հուր և բոց,

Ու տոթակեզ ցերեկին անտառ մըն է ստվերոտ`

Ուր շուշաննե¯ր կը ծաղկին Շարականի գետին մոտ...



Պատմության օրհասական պահերին միշտ էլ որպես «բոմբյուն» են հնչել հայ եկեղեցու զանգերը՝ որպես ազատության, կռվի ու հաղթության երգ: Այդպես էր Ավարայրում, այդպես էր Սարդարապատում, այդպես էր Արցախում:

 

Եվ սփյուռքյան տագնապների մթնոլորտումբնական էբանաստեղծը պիտի հավատով ու հրճվանքով ավետիս տար նոր Հայաստանի մասին.

 

Հոն հեռուն, ահա,

Մասիսի կողեն

Քու ակդ նորեն

Բխած կը սուրա.

Քու առուներդ ենք,

Ով հորդ հայություն,

Կաճիս, կուռիս դուն

Եվ կը լեցվինք մենք...

Հոն հեռուն, ահա»)

 

Հատված բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Գաբրիելյանի «Սփյուռքահայ գրականություն» գրքից:

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /