• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 28, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Աշխարհի ձայն, Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջին Արևելք
22.01.2018 | 08:48

Սիրիահայ արծաթագործը գտել է իր երազանքի աշխատանքը Սիդնեյում

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում Ավետիք Բայրամյանի անունը կապվում է որակյալ արծաթեղենի պատրաստման հետիսկ մասնագիտությունը ժառանգել է դեռևս պապերից, որոնք ևս զբաղվել են արծաթագործությամբ:

 

Սակայն գրեթե երկու տարի՝ սիրիական պատերազմից հետո Ավստրալիայում հաստատվելու ընթացքում, նա փորձում էր աշխատանք գտնել իր մասնագիտության բարձրակարգ չափանիշներ թելադրող դաշտում: Բայց այժմ նա կատարում է իր երազանքի աշխատանքը:

«Երջանիկ եմ, որ գտել այն աշխատանքը, որը սիրում եմ», - ասում է պարոն Բայրամյանը: «Ես շատ շնորհակալ եմ Դենիսին»:

Դենիս դե Մութը WJ Sanders ընկերության սեփականատերն է, որը հիմնադրվել է 1911 թ. բրիտանացի ներգաղթյալ արծաթագործների կողմից:

Դե Մութը արագ գնահատել է Ավոյի մասնագիտական հմտությունները, երբ վերջինս աշխատանք փնտրելու համար նրա դուռն է թակել:

«Նրա աշխատանքները իսկապես գեղեցիկ են», - նշում է գործարարը:

«Նա նոր հմտություններ ձեռք կբերի, մենք ունենք աշակերտներ, որոնց Ավոն  կկարողանա նոր բաներ սովորեցնել»:

 

 

Այն արհեստանոցում, որտեղ աշխատում է հայազգի արծաթագործը,  պատրաստվել է Ավստրալիայի թենիսի հաջորդ բաց առաջնության գավաթը:

 

silversmith close up

 

14 տարեկանից Բայրամյանը իր արհեստով է զբաղվել հորեղբոր արհեստանոցում, որը գտնվում էր Հալեպում:

2002-ին նա բացեց իր սեփական խանութը, սակայն մարտերի ժամանակ այն ավերվեց, և ընտանիքը տեղափոխվեց Բեյրութ, ապա որպես փախստական հաստատվեց Ավստրալիայում:

«Չեք պատկերացնի, թե որքան դժվար է ետևում թողնել կյանքդ, առանց որևէ բանի այլ երկիր տեղափոխվել և աշխատանք գտնել», - պատմում է Ավետիք Բայրամյանը և հավելում. «Բայց երբ սիրում ես   աշխատանքդ, տքնաջան աշխատում են  հաջողության հասնում»:

 

 

Աղբյուրը՝ abc.net



    Լրահոս
    ՌԱԿ
    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԱԿ ղեկավար կազմին
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /