• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
22.01.2018 | 14:31

Քառօրյայի հերոս Գոռ Կիրակոսյանին նվիրված միջոցառում՝ Արմավիրի մշակույթի տանը

․․․Հաց կհասնի տղերքին չէ ՞որ դու ունես եղբայր

Մահ կտանի թուրքերին ինձ պես ամեն որդու մայր:

 

Շատերին են հայտնի այս հրաշք երգի տողերը, սակայն քչերը գիտեն, թե իրականում այն ում է նվիրված։

Գոռ Կիրակոսյանը Քառօրյա պատերազմի ժամանակ այն վարորդներից էր, ովքեր ինքնաձիգը հենց ղեկի վրա էին պահում։ Նրան բոլորս սիրում ենք կոչել «Հաց բերող» և հենց այդ հաց բերելու սուրբ գործը կատարելու ժամանակ հակառակորդի գնդացիրը սլացավ դեպի Գոռի մեքենան ու անմահացրեց նրան մեր հուշերում։

Հունվարի 21-ին Արմավիրի մշակույթի տանը մեծ շուքով նշվեշ հերոսի ծննդյան օրը: Այո՛, մեծ շուքով, քանզի մենք ոչ թե սուգ, այլ հպարտություն արտահայտող հայացքով ենք հիշում նրան։

Միջոցառումը վարում էր բանաստեղծուհի Հռիփսիմե Ավետիսյանը:

Միջոցառմանը մասնակցում էին  Նարե Գևորգյանը, ով կատարեց Գոռ Կիրակոսյանին նվիրված «Մոր երգը զինվորին» հայտնի երգը, Գրիգոր Միրզոյանը, ով հանդես եկավ «Մայրս» երգով,  իր Գոռ Կիրակոսյանին նվիրված հեղինակային բանաստեղծությամբ հանդես եկավ 6-րդ դասարանի աշակերտ Մխիթարը։

Ներկա էին ՀՀ ԶՈւ գեներալներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում «Վահագն» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Կարապետ Կարապետյանը (Մորուք Կարո), ԵԿՄ վարչության անդամներ, ազատամարտիկներ, «Տիգրան Մեծ»  վարժարանի սաներ և ուսանողներ։ Ներկա էին նաև հերոսի ընտանիքի անդամները, որոնց աչքերի արցունքները զիջեցին հպարտության պայծառ զգացողությանը։

 

Հետգրություն Այն բոլոր հետմահու պարգևներն ու մեդալները, որոնք ստացել են Գոռի ծնողները, լրացնելու էին եկել միայն այն մեծ կոչմանը, որը նրան տվել է ժողովուրդը՝ «Հաց բերող», և այդ պարգևը Գոռի ամենամեծ բնութագիրն է ։

 

 

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /