Փետրվար 21, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Աշխարհի ձայն, Լրահոս
25.01.2018 | 19:31

Թուրքական կողմը հայտարարել է Աֆրինում 300 «ահաբեկչի» ոչնչացման մասին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Սիրիայի Աֆրին բնակավայրի ուղղությամբ ռազմական գործողությունների սկզբից մինչեւ հիմա 300 «ահաբեկիչ» է ոչնչացվել:

 

«Այսօր գործողության վեցերորդ օրն է: Ոչնչացվել է ավելի քան 300 ահաբեկիչ: Մեր գործողությունն իրականացվում է օրենքի շրջանակներում, եւ մենք պաշտպանում ենք  ոչ միայն մեր սեփական սահմանները, այլեւ ապահովում ենք ողջ  Եվրոպայի  անվտանգությունը: Մենք թույլ չենք տա ահաբեկչական միջանցք ստեղծել», -  ասել է Յըլդըրըմը՝ հանդես գալով Անկարայում:

Նա անընդունելի է անվանել այնպիսի իրավիճակը, եր « ՆԱՏՕ-ի անդամ-երկրներից մեկը պաշտպանոմ է իր սահմանները   ահաբեկչական սպառնալիքների, երբ միեւնույն ժամանակ  ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ-երկիր զենք է մատակարարում ահաբեկիչներին»՝ նկատի անելով այն ռազմական օգնությունը, որը ԱՄՆ-ը տրամադրում է Սիրիայի   քրդական զինված խմբավորումներին:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել էր    «Ձիթենու ճյուղ» կոչվող գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Սիրայի քրդերի դեմ, մասնավորապես սիրական Աֆրին շրջանի:  



    Լրահոս
    Արցախ
    Պատմական որոշում, որի հետևում ժողովուրդն էր կանգնած
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /