• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
26.01.2018 | 10:00

Երկու հագեցած օր Արցախում և նրա շուրջ. հունվարի 24-25…

Հունվարի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում  ՀՀ նախագահի հնչեցրած ելույթից և պատգամավորների հարցերին տրված աներկիմաստ պատասխաններից հետո սպասելի էր, որ Արցախյան հակամարտության գոտում կլինեն որոշակի արձագանքներ: Հիշեցնեմ. նախագահ Սարգսյանը շատ կարևոր միտք արտահայտեցի լուր եվրոպացի պատգամավորների հայտարարելով, որ Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայ բնակչությանԱյս հանգամանքը հանդիսանում է պատճառներից մեկը, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում՝ սա էր մեր նախագահի արտահայտած մտքի լեյտմոտիվը: Այնուհետև իրեն հատուկ կիսահեգնական ոճով, որով նա շփվում է հակառակորդ կողմի քիփլինգյան «տաբակիների» հետ, առաջարկեց մեր անհանգիստ հարևաններին ընկալել և ընդունել այդ փաստը: Արձագանքն էլ երկար սպասեցնել չտվեց

 

Բացարձակ սնանկ լինելով և՛ քաղաքական, և՛ ռազմական առումով՝ ադրբեջանական կողմը որոշեց ընդունել երրորդ դիրք՝ ինչպես Կիսա Վորոբյանինովը հայտնի վեպում, և իրականացնել հերթական՝ ավելի շատ ցուցադրական նշանակություն ունեցող և ի սկզբանե դատապարտված մի գործողություն. հունվարի լույս 25-ի գիշերը ադրբեջանցիները փորձ կատարեցին դիվերսիոն գործողություն իրականացնել արցախ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան՝ Կուրոպատկինոյի  ուղղությամբ: Հակառակորդը, ինչպես միշտ, հետ  շպրտվեց՝ տալով կորուստներ, որոնց ճափը դեռևս ճշտվում է:

 

Կարծեք թե սովորական մի պատմություն՝ ոչ առաջինը և ոչ էլ, բնականաբար, վերջինը: Սակայն այստեղ կա ևս մեկ հետաքրքիր հանգամանք: Զարմանալի զուգադիպությամբ նույն օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2017 թվականի արդյունքները՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարեց. «Միանշանակ կարող ենք փաստել, որ վերջերս հակառակորդի կողմից դիվերսիոն - հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր այլևս գրեթե չեն կատարվում, ինչը պայմանավորված է մեր զինվորների բարձր պատրաստականությամբ և Արցախի պաշտպանական բանակում նորագույն տեխնոլոգիաների առկայությամբ» : Այդ մասին հաղորդում է Ռեգնում գործակալությունը՝ մեջբերելով նաև նախարարի հետևյալ խոսքերը. «Հայկական առաջատար զորամիավորումների կողմից հասցրած հակահարվածները ստիպել են ադրբեջանցիներին  հրաժարվել նման մարտավարությունից»:

 

Այս ամենի ֆոնին արդեն հունվարի 25-ն ԵԱՀԿ միսիայի շրջանակներում տեղի ունեցավ հերթական պլանային մշտադիտարկումը՝ այս անգամ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս: Համաձայն պաշտոնական հայտարարության՝ խիստ մառախուղի պատճառով հնարավոր չեղավ տեսողական կոնտակտ ստեղծել արցախյան և ադրբեջանական տարածքներից մշտադիտարկում իրականացնող խմբերի միջև:

 

 

Եվ վերջապես, նախորդ երկու օրերի ամենադրական իրադարձության մասին: Նույն հունվարի 24-ին Արցախի խորհրդարանականնները քննարկել են Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները: Որքան խորհրդանշական է: Հակառակորդի ջղաձիգ գործողություններին  հերոսական Արցախը պատասխանում է տոնակատարությունների շարքով: Սա ևս մեկ առիթ կլինի աշխարհին ցույց տալու արցախյան գոյամարտի արդարությունը, արցախցու ոգու անկոտրունությունը, մեր տարած հաղթանակների անդառնալիությունը: Վստահ եմ, որ դրանց ընթացքում ամբողջ աշխարհի ծիծաղը շարժած՝ ադրբեջանցանիերի կողմից որպես դիվանագիտական նոու-հաու ձևակերպված «արցախյան սև ցուցակը» բավականին կընդլայնվի՝ ընդգրկելով նորանոր անուններ :



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /