Փետրվար 19, 2018
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական
28.01.2018 | 12:04

Հայոց բանակի տոնը՝ ՌԱԿ Արմավիրի երիտասարդական ակումբում

«Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»

 

26 տարի շարունակ մեր օրը սկսվում է այս խոսքով, որն առաջին անգամ հնչել է հերոս Մովսես Գորգիսյանի շուրթերից։ Իսկապես, գնալով համոզվում ենք այդ խոսքերի ճշմարտացիության մեջ. հայ ժողովուրդը դատապարտված է հավերժ ապրելու ու արարելու սուրբ դատով։

Հենց այս ոգով տոգորված՝ մենք՝ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամներս, հավաքվեցինք մեր գրասենյակում՝ տոնելու Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը։

Մենք անցկացրինք հետաքրքիր քննարկում հայոց բանակի թեմայով, որի ընթացքում անդամներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կարծիքը։

Օրվա երկրորդ առիթը ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի եւ Կենտրոնական վարչության փոխատենապետ Կարեն Կակոյանի անակնկալ այցն էր մեր գրասենյակ: Այցի ընթացքում քննարկեցինք մեր կարևոր նախաձեռնությունները, որոնք պատրաստվում ենք իրականացնել այս տարի (նախաձեռնություններին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ այս հոդվածում

Հետգրություն․ Մեր մեծերի խոսքերը, անշուշտ, դառնում են իրականություն. մեր հորիզոնում պատկերվում է բոլորիս երազանքների հայրենիքը, որին հասնելու համար պետք է քայլել նրան ընդառաջ, այլ ոչ թե նստել և սպասել նրա գալուն։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /