• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
29.01.2018 | 12:26

Վիգեն Սարգսյան. Հայ տղամարդը երբեք չի վարանի պաշտպանել հայրենիքը հակառակորդի ոտնձգությունից

Բանակի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ծավալուն ելույթ է ունեել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Որոշ մեջբերումներ.

 

 

 

Իզմիրլյան ընտանիքի խոշոր նվիրաբերությամբ արդեն այս տարի կմեկնարկի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գլխավոր մասնաշենքի վերակառուցումը: Ոչ հեռավոր ապագայում մեր շարքերը համալրվելու են քաղաքացիական բուհերում սովորող և «Պատիվ ունեմ» ծրագիրն ընտրած երիտասարդ սպաներով, և մեր բանակը ստանալու է նոր լիցք` բարձրացնելով իր մարտունակությունը:

 

 

 

Ու թեև զինվորական մասնագիտությունը համարվում է տղամարդու գործ, հայ աղջիկները ևս տեսնում են այդ ոլորտում իրենց դրսևորելու հնարավորություն: Նաիրա Արշակյանը` Շիրակի մարզից, ռազմական համալսարանի լավագույն կուրսանտներից է, արդեն ունի երեք պարաշյուտային թռիչք: Նա մասնագիտությունն ընտրել է՝ հետևելով եղբոր` մարտկոցի հրամանատար, կապիտան Վազգեն Արշակյանի օրինակին, որոշել է դառնալ եղբոր մարտական ընկերը, ընտրել է շատ բարդ մասնագիտացում, և վստահ եմ՝  հաջողության է հասնելու: Նաիրա´, Դուք և մեր մայրերը, կանայք, քույրերն ու աղջիկները գիտեք, որ հայ տղամարդը երբեք չի վարանի պաշտպանել հայրենիքը հակառակորդի ոտնձգությունից:

 

 

 

Եթե ընտրել եք զինվորականի մասնագիտությունը, մենք երաշխավորելու ենք հավասար իրավունքներ և հնարավորություններ կին-զինծառայողների համար: Մենք շարունակելու ենք անել ամեն ինչ` բանակի հետ հետադարձ կապն ուժեղացնելու, զինվորի և իր ընտանիքի շփումը հեշտացնելու, բանակում մարդու իրավունքների պաշտպանվածությունն ապահովելու համար: Բանակի թեժ գիծը, «Դիտակետ» հարցումների ծրագիրը, բաց շփումը մամուլի և քաղաքացիական հասարակության հետ օգնելու են մեզ հասնել այդ նպատակին»,-նշել է նա:

 

 

 

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /