Փետրվար 21, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
30.01.2018 | 15:00

Ազատագրված հողերն ուղղակի տարածք չեն, դա մեր հայրենիքն է. ազատամարտիկ

Այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը հայտարարեց. ազատագրված հողերն ուղղակի տարածք չեն, որ մենք հանձնենք, դա մեր հայրենիքն է, և հայրենիքը չի հանձնվում։ «Ո՞վ է ինձանից հարցրել՝ ես պատրա՞ստ եմ իմ հայրենիքը հանձնել, թե ոչ։ Ո՛չ ես եմ պատրաստ, ո՛չ իմ ընկերությունը, և մենք երբեք պատրաստ չենք լինի։ Մենք հող չենք գրավել, մենք ազատագրել ենք մեր հայրենիքը, դրանք տարբեր բաներ են»,- նկատեց Արկադի Կարապետյանը:

 

 

 

Նրա մարտական ընկեր «Ամարաս» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Ալեքսանյանն էլ հավելեց. «Ես չեմ հավատում, որ մեկը կարող է հայտնվել, որ ստորագրի վերադարձի փաստաթուղը։ Բոլորը մեզանից ծնված են, չկա  մեկը ով կստորագրի։ Մենք ազգովի վստահում ենք գլխավոր հրամանատարին։ Հողեր հանձնելու ասողների լեզուն պետք է կտրել: Ի սկզբանե մեր բանակը կոդավորված է հաղթանակով։ Դա եղել է 1988 թ-ին, և որը մինչև հիմա ոչ մեկը չի կարողանում դեկոդավորել։ Թուրքերը ինչ էլ սկսեն, չսկսեն, իրենք պատրաստ են, որ պետք է պարտվեն։ Մեր բանակը ոչ թե ստեղծել ենք, այլ ապրել է մեր ազգի երազների մեջ։ Այդ հազար տարի երազած բանակը չի կարող ոչ մի ձև պարտվել։ Ժամանակին հրացաններով հաղթել ենք, հիմա ընդհանրապես կասկած չկա, որ կհաղթենք»:



    Լրահոս
    Արցախ
    Պատմական որոշում, որի հետևում ժողովուրդն էր կանգնած
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /