• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
30.01.2018 | 14:02

Ռեսուրսների մեկտեղում ՊՆ-ում. Ստեղծվում է «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է միավորել «Զինուժ» ստուդիա», «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» և «Սպայի տուն» պետական հիմնարկները եւ ձեւավորել «Զինուժ» մեդիա» պետական հիմնարկ: Պաշտպանության նախարարությունում վստահ են, որ այս միավորման արդյունքում աշխատանքն առավել արդյունավետ կդառնա

 

Հարցը ներառված է ՀՀ կառավարության փետրվարի 1-ի հերթական նիստի օրակարգում:

 

Նոր ստեղծվելիք հիմնարկի նպատակներն են.

 

1) հեռուստածրագրերի, ռադիոհաղորդաշարերի և տպագիր մամուլի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գործունեության լուսաբանումը,

 

2) զինվորական ծառայության քարոզչությունը,

 

3) հոգևոր, մշակութային, հայրենասիրական գաղափարների տարածումը,

 

4) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին հակազդումը,

 

5) հանրության հայրենասիրական ոգու բարձրացմանը նպաստող ծրագրերի մշակումը և իրականացնումը, տեսանյութերի, հեռուստառադիոհաղորդումների և հրապարակումների թողարկման և համացանցում զետեղելու միջոցով ապահովում է հանրային իրազեկումը,

 

6) տեղեկատվական շտեմարան-պահոցի (ֆիլմեր, տեսաձայնագրություններ և այլ նյութեր) շարունակական արդիականացումը,

 

7) համացանցում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվական սպասարկումն ու զարգացումը,

 

8) զինված ուժերում իրականացվող միջոցառումների լուսաբանումը,

 

9) ազգային ինքնության, լեզվի ու մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ տեղեկատվաքարոզչական նյութերի պատրաստումը և հրապարակումը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /