Փետրվար 21, 2018
Ղարաբաղը ապացուցեց, որ անկասելի է ժողովրդի միասնության ուժը

Կ.Գ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
31.01.2018 | 16:02

Շուշիի մզկիթը կվերականգնվի ղազախստանցի միլիոնատիրոջ միջոցներով

«Հայաստանի զարգացման հիմնադրամի» (IDeA) դոնորներից մեկը՝ ղազախստանցի միլիոնատեր Քայրաթ Բորանբաեւը, մտադիր է ֆինասական միջոցներ նվիրաբերել Շուշիի Վերին մզկիթի վերականգնման համար:

«Այս նախագիծը հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնել տարածաշրջանի եւ Շուշիի պատմական եւ մշակութային ժառանգությունը, այլեւ Արցախում կնպաստի զբոսաշրջային նոր կենտրոնի ստեղծմանը», - գրված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ Շուշիի Վերին մզկիթը կառուցվել է 1883 թ իրանցի ճարտարապետ Քարբելի Սեֆի Խանի նախագծով: Խորհրդային ժամանակաշրջանում  մզկիթը վերածվել է պատմության թանգարանի: 1992 թ.-ին մզկիթի շենքը վնասվել է Շուշիի ազատագրման կռիվների ընթացքում:



    Լրահոս
    Արցախ
    Պատմական որոշում, որի հետևում ժողովուրդն էր կանգնած
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /